Էթիկայի և պետական հաշվետվողականության բացակայության պայմաններում կոռուպցիան և պետական դիրքի չարաշահումը կարող են տարածվել, ինչը խաթարում է խաղաղ, բարգավաճ և արդար հասարակության հիմքերը:
Կոռուպցիան ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական մարտահրավերներից է: Դրա արդյունքում ընդունվում են որոշումներ, և ռեսուրսները բաշխվում են այնպես, որը չի բխում հանրության շահերից, իսկ քաղաքական իշխանությունը կենտրոնանում է փոքրաթիվ մարդկանց ձեռքում: Դրա հետևանքով քաղաքական առաջնորդները և հաստատությունները կորցնում են լեգիտիմությունը և հանրային վստահությունը, ինչը նվազեցնում է կառավարելու նրանց կարողությունը:
Կոռուպցիայի հետևանքով տեղական և տարածաշրջանային մարմիններն իրենց պարտականությունները չեն կատարում արդյունավետ և արդյունքահեն եղանակով: Արդյունքում՝ որոշումներ են ընդունվում ոչ թե ընդհանուր հասարակության շահերի, այլ որոշում կայացնողի և նրա մտերիմների սեփական շահերի հիման վրա: Դրա հետևանքով պետական միջոցները վատնվում են, պայմանագրեր են կնքվում ավելի ցածրորակ ծառայություններ մատուցողների հետ, իսկ բյուջետային միջոցները ծախսվում են ոչ իրենց նպատակային նշանակությամբ: Վատագույն դեպքում՝ կոռուպցիան հնարավորություն է տալիս պետական պաշտոնյաներին անօրինական ճանապարհով ձեռք բերել գումարներ և ռեսուրսներ՝ հարստանալու նպատակով օգտագործելով իրենց դիրքն այն մարդկանց հաշվին, որոնց կոչված են ծառայել:
Կոռուպցիայի արդյունքում պետական պաշտոնյաների նշանակումը կարող է տեղի ունենալ հովանավորչության և ոչ թե արժանիքների հիման վրա, ինչը նշանակում է, որ տեղական և տարածաշրջանային մարմինները չեն կարող օգտվել ամենախելացի և լավագույն ունակություններ ունեցող մարդկանց ծառայություններից: Սա, իր հերթին, բերրի հող է նախապատրաստում կոռուպցիայի տարածման համար և էլ ավելի նվազեցնում վարչարարության արդյունավետությունը և արդյունքահենությունը:
Անարդյունավետ և ոչ արդյունքահեն կազմակերպությունները, որտեղ աշխատում են անձինք, որոնք հասել են իրենց դիրքին ոչ արժանիքների հիման վրա, հանգեցնում են ցածր որակի հանրային ծառայությունների և ենթակառուցվածքի՝ խաթարելով հանրային վստահությունը և պետական հաստատությունների լեգիտիմությունը: Այնուամենայնիվ, առավել կարևորն այն է, որ այս ամենը թանկ է նստում հասարակության վրա՝ հանգեցնելով, աղքատության, մահվան դեպքերի, հիվանդությունների և կյանքի հնարավորությունների սահմանափակման:
Ի վերջո՝ կոռուպցիան բացասաբար է անդրադառնում տնտեսական զարգացման վրա: Դրա արդյունքում պետական միջոցներն ուղղվում են դեպի ոչ մրցունակ, այլ ոչ թե նորարարական կամ առավել էժան ապրանքներ ու ծառայություններ առաջարկող բիզնեսներին: Ոչ մրցակցային շուկաները տեղական հանրային ծառայությունների և ենթակառուցվածքի որակի վրա կոռուպցիայի բացասական ազդեցության հետ մեկտեղ, նշանակում են, որ ընկերությունները զարգանալու համար ամուր հիմք չունեն (աշխատակազմ, անվտանգություն, ներդրում և այլն): Ի վերջո, սրա հետևանքով մասնավոր և միջազգային ներդրողները կարող են խուսափել որոշակի տարածքում ներդրում կատարելուց:
Կոռուպցիան որպես Հայաստանի քաղաքական, տնտեսական և սոցիալական զարգացման հիմնական խոչընդոտը պաշտոնապես ճանաչվեց դեռ 2003 թվականին, երբ կառավարությունն ընդունեց իր առաջին հակակոռուպցիոն ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, որին հաջորդեցին 4 հաջորդական ռազմավարություններ և իրականացման ծրագրեր։ Հայաստանը վավերացրել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիան, Եվրոպայի խորհրդի (ԵԽ) քաղաքացիական իրավունքի կոնվենցիան կոռուպցիայի մասին և ԵԽ քրեական իրավունքի կոնվենցիան կոռուպցիայի մասին։ Երկիրը միացել է մի շարք միջազգային հակակոռուպցիոն նախաձեռնությունների, ինչպիսիք են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլի գործողությունների ծրագիրը, Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խումբը (GRECO), Բաց կառավարման գործընկերությունը (OGP)։ Հայաստանը կոռուպցիայի կանխարգելման նպատակով ընդունել է մի շարք իրավական ակտեր, ստեղծել մի քանի կառույցներ։ Այդուհանդերձ, կոռուպցիայի դեմ պայքարում ավելի քան 15 տարի էական առաջընթաց չի արձանագրվել։ Սա հիմնականում պայմանավորված էր հիմնականում քաղաքական էլիտաների կողմից վերահսկվող համակարգային կոռուպցիայով և կոռուպցիան արմատախիլ անելու երկրի ամենաբարձր մակարդակի ղեկավարության իրական կամքի բացակայությամբ։
Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանը զգալի փոփոխության է հասել 2018 թվականի ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո, որն ինքնին մեծապես պայմանավորված էր կոռումպացված ռեժիմից ազատվելու ժողովրդի ձգտումով։
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) կողմից 2019 թվականին իրականացված կոռուպցիայի վերաբերյալ հասարակական կարծիքի վերջին հետազոտությունը զգալի առաջընթաց է ցույց տվել 2010 թվականին անցկացված նմանատիպ հետազոտության համեմատ։
2010 թվականի հետազոտության արդյունքների համաձայն՝ հարցվածների 83,7%-ը կարծում էր, որ կոռուպցիան Հայաստանում տարածված է և առկա է բոլոր ոլորտներում, մինչդեռ 2019 թվականին նման կարծիք է հայտնել հարցվածների միայն 4,4%-ը։ 2010 թվականին հարցվածների 49%-ը կարծում էր, որ կոռուպցիան տարածված է բարձր մակարդակներում, 26%-ը նշել էր, որ այն հիմնականում տեղի է ունենում միջին մակարդակներում, իսկ 6%-ը, որ այն տեղի է ունենում ավելի ցածր մակարդակներում։ 2019 թվականին հարցվածների միայն 16%-ն էր կարծում, որ կոռուպցիան տարածված է բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, մինչդեռ հարցվածների 43%-ը նշել էր, որ այն ավելի տարածված է միջին մակարդակի պաշտոնյաների մոտ, իսկ 26%-ը պատասխանել էր, որ այն ավելի տարածված է ցածր մակարդակներում։
Ինչպես ընկալում են հարցվածները, կոռուպցիայի ամենատարածված ձևերը (այդ թվում՝ յուրացումները, ատկատները, քաղաքական կոռուպցիան) ներկայումս կրճատվել են, բացառությամբ նեպոտիզմի, որը մասնաբաժինն ընդհանուր կոռուպցիայի ներքո աճել է՝ 2019 թվականին կազմելով 42%՝ 2010 թվականի 19․8%-ի համեմատ։
Համաձայն Թրանսփարենսի Ինթերնեշնլի (ԹԻ) Կոռուպցիայի գլոբալ բարոմետրի 2016 թվականի ուսումնասիրության, որը գնահատում է կոռուպցիայի նկատմամբ լայն հասարակության փորձն ու վերաբերմունքը աշխարհի երկրներում, Հայաստանում հարցման մասնակիցների միայն 14%-ն է գնահատել Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն ջանքերը որպես բավականին լավ կամ շատ լավ, մինչդեռ 65%-ը գնահատել է դրանք որպես շատ վատ կամ բավականին վատ։ Վերոնշյալ 2019 թվականի հետազոտության համանման հարցին ի պատասխան հարցվածների ճնշող մեծամասնությունը (81.6%) կառավարության հակակոռուպցիոն գործողությունները գնահատել է որպես արդյունավետ։
Հաշվի առնելով նման զարգացումները, 2018-2019 թվականներին, երկար տարիների լճացման դրսևորումներից հետո, ԹԻ-ի Կոռուպցիայի գնահատման ինդեքսը (ԿԳԻ) Հայաստանում արձանագրել է էական աճ՝ յուրաքանչյուր տարի 7 կետով՝ հավասարվելով 49 միավորի և բարձրացնելով երկրի դիրքը 107-ից 60-ի՝ շուրջ 180 երկրների շարքում։
Այդուհանդերձ, Հայաստանի քաղաքացիների մոտ 90%-ը կարծում է, որ կոռուպցիան «շատ լուրջ կամ լուրջ խնդիր է», մինչդեռ ճնշող մեծամասնությունը կարծում է, որ կոռուպցիան «չարիք է, որը պետք է վերացնել կամ չեզոքացնել»։
2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո նոր կառավարությունը իշխանության եկավ՝ հակակոռուպցիոն հզոր օրակարգով։ Թեև դրա իրականացումը միշտ չէ, որ եղել է սահուն, ժամանակին և արդյունավետ, սակայն կոռուպցիան արմատախիլ անելու ուղղությամբ արվում են որոշ նշանակալի քայլեր։
2019 թվականի հունիսին ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդը (հայտնի է նաև որպես Հակակոռուպցիոն խորհուրդ) (վերակազմակերպվել է նախկին ձևաչափի հիման վրա)։ Խորհրդի նպատակն է կոռուպցիայի դեմ պայքարի, կոռուպցիայի վերացման առաջնահերթությունների և առաջարկվող լուծումների քննարկումը, ինչպես նաև կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քաղաքականության, ծրագրերի և իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ կարծիքների ձևակերպումը։ Խորհուրդը, որը նախագահում է վարչապետը, ներառում է համապատասխան պետական կառույցների ղեկավարներ, ինչպես նաև ՔՀԿ-ների 5 ներկայացուցիչներ։
2019 թվականի հոկտեմբերին մշակվել և ընդունվել է Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման ծրագիրը 2019-2022 թվականների համար։ Ռազմավարության մշակումը բավականին ներառական էր, քանի որ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը ակտիվ քայլեր ձեռնարկեց քաղաքացիական հասարակության կազմակերպություններին ներգրավելու փաստաթղթի քննարկմանը և ընդունմանը։ Ի թիվս այլ գործողությունների, Ռազմավարությունը կենտրոնանում է հակակոռուպցիոն ինստիտուտների համակարգի կառուցման վրա, ինչպիսիք են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (կոռուպցիայի կանխարգելման և իրազեկության բարձրացման համար), Հակակոռուպցիոն կոմիտեն (կոռուպցիոն դեպքերը հետաքննող), ՀՀ դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գծով վարչությունը (հետաքննությունը վերահսկելու և պետության անունից մեղադրանքներ ներկայացնելու համար) և Հակակոռուպցիոն դատարանը (կոռուպցիոն գործերով վճիռներ կայացնելու համար) ։ Այս կառույցներից առաջին երեքը ստեղծվել են 2019-2021 թվականների ընթացքում, մինչդեռ Հակակոռուպցիոն դատարանի իրավական հիմքի ձևավորումը դեռ ընթացքի մեջ է։ Նաև երկիրը սահմանել է գողացված ակտիվների վերականգնման իրավական և ինստիտուցիոնալ դաշտը։
Կաշառքն անձնական օգուտի (օրինակ՝ նվեր, փոխառություն, պարգև, բարեհաճություն և այլն) խոստում, առաջարկ, ընդունում կամ խնդրանք է էթիկապես ոչ ճիշտ կամ անօրինական գործողության դիմաց: Կաշառքի հետևանքով ընդունվում են հանրային շահերից չբխող որոշումներ, որոնք նվազեցնում են հանրային վստահությունը հաստատությունների նկատմամբ և հանգեցնում անորակ հանրային ծառայությունների:
Հետևյալ միջազգային կոնվենցիաները և ստանդարտներն առնչվում են կաշառքին․
Կոռուպցիայի վերաբերյալ վերոնշյալ հասարակական կարծիքի հետազոտման արդյունքները ցույց են տալիս, որ 2018 թվականի ապրիլ-մայիսից փոխվել են ինչպես կաշառքի չափի, այնպես էլ կաշառքի դեպքերի հաճախականության մասին պատկերացումները։ Այսպիսով, հարցվածների 82․4%-ը կարծում է, որ կաշառքի չափը զգալիորեն կամ որոշ չափով նվազել է։ Հարցվածների մոտ 91%-ը կարծում է, որ կաշառակերության հաճախականությունը նվազել է։ Կոռուպցիայի վերաբերյալ 2010 թվականի հետազոտության արդյունքների համեմատությունը ցույց է տալիս, որ կաշառքից խուսափողների մասնաբաժինը 2010 թվականի 23%-ից 2019 թվականին աճել է 37․6%-ի։
Կաշառակերության հետ կապված դեպքերի հետաքննության և հետապնդման պրակտիկան վերջին տարիներին, կարծես, զգալիորեն բարելավվել է։
Կաշառքի ստացում/պահանջում. ՀՀ գլխավոր դատախազության կողմից ամեն տարի հրապարակվող կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների պաշտոնական վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2017 թվականին իրավապահ մարմինների կողմից քննվել է կաշառք ստանալու/պահանջելու 104 դեպք, որոնցից 73-ով մեղադրանք է առաջադրվել ֆիզիկական անձանց։ Կաշառք ստանալու/պահանջելու քննված դեպքերը 2018 թվականին ավելացել են՝ ընդհանուր 193 դեպքով, որոնցից 87-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ 2019 թվականին քննվել է կաշառք ստանալու/պահանջելու 256 դեպք, որից մեղադրանք է առաջադրվել 136 ֆիզիկական անձի։ 2020 թվականին քննվել է 224 գործ, մինչդեռ մեղադրանք է առաջադրվել միայն 132 անձի։
Կաշառք առաջարկելը/տալը. Ինչ վերաբերում է կաշառք առաջարկելուն/տալուն, ապա 2017 թվականին քննվել է 41 դեպք և մեղադրանք է առաջադրվել 103 ֆիզիկական անձի՝ 2018 թվականին քննված 65 դեպքի և մեղադրանք առաջադրված 137 անձի դիմաց։ 2019 թվականին քննվել է կաշառք ստանալու/պահանջելու 42 դեպք, որից 22-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ 2020 թվականին քննվել է 39 գործ, որից միայն 13-ով է քրեական գործ հարուցվել։ Ակնհայտ է, որ վերջին տարիներին կաշառակերության դեպքերը նվազել են, իսկ քրեական հետապնդման տեմպերն աճել են։
Միջնորդություն. Կաշառքի միջնորդության մասով 2017 և 2018 թվականներին քննվել է յոթ քրեական գործ, քրեական պատասխանատվության է ենթարկվել 17 անձ։ 2019-2020 թվականներին քննվել է ընդամենը յոթ գործ, քրեական պատասխանատվության է ենթարկվել 46 անձ։
Հայաստանի Քրեական օրենսգիրքը կաշառքի համար մի շարք պատիժներ է սահմանում.
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պասիվ կաշառքի համար, այն է՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձևով կաշառք ստանալը, կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ չկատարելու կամ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա (կախված ծանրացուցիչ հանգամանքներից)։
Ակտիվ կաշառակերությունը պատժվում է ՀՀ քրեական օրենսգրքի 312 հոդվածի համաձայն, որով սահմանվում է, որ անձը քրեական պատասխանատվության է ենթարկվում պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գումար, գույք, գույքային իրավունքներ, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն, խոստանալու, առաջարկելու կամ տրամադրելու համար՝ իր կամ իր ներկայացրած անձանց oգտին իր լիազորությունների սահմաններում որևէ արարք կատարելու կամ չկատարելու համար՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը յոթ տարի ժամկետով։ Օրենքում նշվում է նաև, որ ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրություն տալու շորթում, կամ եթե այդ անձը ապօրինի վարձատրություն տալու մասին կամավոր հայտնել է իրավապահ մարմիններին։
Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում նաև կաշառքի միջնորդության համար՝ կաշառք տվողի և կաշառք ստացողի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն կամ արդեն կայացած համաձայնության իրականացմանը նպաստելը, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։
2019 թվականին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորը մեղադրվել էր կաշառակերության մեջ։ Նրան մեղադրանք էր առաջադրվել միջնորդությամբ խոշոր չափերով կաշառք պահանջելու և ստանալու մեջ։ Կաշառքի գումարը կազմել է 1 224 400 ՀՀ դրամ (2500 ԱՄՆ դոլար), իսկ բացահայտման վտանգը նվազեցնելու համար դատավորն օգնության է դիմել իր մտերիմ ընկերոջը՝ ՀՀ փաստաբանների պալատի անդամին, ով խոստացել է նախապես օգնել նրան։ Դատավորը կալանավորվել է և դատապարտվել 7 (յոթ) տարվա ազատազրկման՝ գույքի բռնագրավմամբ։
2021 թվականի օգոստոսի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ բացահայտվել են Արտաշավան համայնքի նախկին ղեկավարի կողմից կաշառակերության և այլ պաշտոնեական հանցագործությունների դեպքերը։ 2017 թվականի մարտ-հուլիս ամիսներին միակողմանի որոշումներ կայացնելով Արտաշավան համայնքի ղեկավարը կեղծ փաստաթղթերով ձկան աճուրդներ է կազմակերպել, ինչի արդյունքում Արտաշավան համայնքին պատկանող 67 հեկտար հողատարածք օտարվել է մի ընկերության, որի դիմաց ստացել է մոտ 67 000 000 (վաթսունյոթ միլիոն) ՀՀ դրամ կաշառք։
În anul 2019 primarul satului Floreni din raionul Anenii Noi și un consilier local au fost reținuți de ofițerii Centrului Național Anticorupție (CNA) și procurorii anticorupție în cadrul a două cauze penale, pornite pe faptul coruperii pasive și a traficului de influență. Edilul și reprezentantul consiliului erau suspectați că ar fi pretins de la un om de afaceri din localitate 350 000 de lei pentru a legaliza un teren, aflat în folosința acestuia de mai mulți ani. Potrivit materialelor cauzei, suspecții urmau să influențeze membrii consiliului local ca aceștia să emită o decizie de dare în arendă a terenului care, anterior, ar fi fost preluat abuziv de către antreprenor. Pentru a-i da drepturi legitime asupra terenului, cei doi i-ar fi propus omului de afaceri darea în arendă a lotului, după care oferirea posibilității de cumpărare a acestuia. Banii au fost transmiși în trei tranșe, sub controlul CNA – 200 000 de lei, 10 000 de lei și 140 000 de lei. În urma transmiterii ultimei sume de bani, primarul și consilierul au fost prinși în flagrant și escortați la CNA. Pe numele lor au fost inițiate două dosare, pentru corupere pasivă și trafic de influență.
Շահերի բախում առաջանում է, երբ անձը կարող է անձնական շահ հետապնդել պաշտոնական դիրք զբաղեցնելու ժամանակ ձեռնարկվող գործողություններից կամ ընդունվող որոշումներից: Շահերի բախումը՝ լինի այն իրական, ենթադրյալ թե պոտենցիալ, հանգեցնում է որոշումների, որոնք անարդար են և միտված են սեփական շահը առաջ տանելուն կամ ընկալվում են որպես այդպիսին: Նման իրավիճակը նվազեցնում է հանրային վստահությունը հաստատությունների նկատմամբ և հանգեցնում հասարակության համար վատագույն արդյունքների:
Շահերի բախմանն են վերաբերում նաև հետևյալ միջազգային ստանդարտները և ուղենշային փաստաթղթերը․
Հայաստանում շահերի բախումը լուրջ երևույթ է՝ հաշվի առնելով երկրի փոքրաթիվ բնակչությունը և ընտանեկան կապերը, ինչպես նաև խնդրի մասին վատ տեղեկացվածությունը և ընկալումը, թերի կատրգավորումը և կառավարման գործելակերպը։
Շահերի բախումը կարգավորումը վերաբերում է պետական հատվածին՝ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին։ Թեև նախկինում խնդիրն ինչ-որ չափով կարգավորվում էր «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և 2011 թվականից գտնվում էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հսկողության տակ, սակայն 2014 թվականին պետական պաշտոնյաների շրջանում անցկացված հարցումը ցույց տվեց, որ խնդիրը լավ չի ընկալվում։ Հարցվածների միայն 56%-ն է ճիշտ հասկացել շահերի բախման սահմանումը,ընդ որում նրանց 61%-ը կարծում էր, որ քաղաքացիական ծառայողները, անկախ շահերի բախման իրավիճակից, իրավասու են որոշումներ կայացնել։
2017 թվականին ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի համաձայն՝ 2019 թվականի նոյեմբերին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը փոխարինվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովով (այսուհետ՝ ԿԿՀ), որն ունի շահերի բախման հարցերի կարգավորման առնչությամբ ավելի լայն իրավասության շրջանակ և օգտվում է ավելի ուժեղացված մեխանիզմներից, ներառյալ պետական պաշտոնյաների՝ անհամատեղելիության պահանջներին և սահմանափակումներին համապատասխանության վերահսկումը, միասնական գործելակերպի ապահովումը, գույքի և եկամուտների հայտարարագրերի ուսումնասիրության միջոցով շահերի բախման բացահայտումը, կրթության և իրազեկման բարձրացումը և այլն։
ԿԿՀ․ շահերի բախման հարցում ԿԿՀ-ի հիմնական գործառույթը պետական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից շահերի բախման և էթիկայի կանոնների խախտումների հայտնաբերումն է (բացառությամբ պատգամավորների, դատավորների և Բարձրագույն դատական խորհրդի անդամների, դատախազների, քննիչների), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների) ։ ԿԿՀ-ն չի զբաղվում շահերի բախման իրավիճակային դեպքերով։ Դրանցով զբաղվում են համապատասխան կառույցների վերահսկողները։
ԿԿՀ-ի՝ շահերի բախման վերահսկման հիմնական մեխանիզմը հայտարարագրերի և պետական պաշտոնյաների գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հետ կապված տվյալների հավաքագրումն է, ստուգումն ու վերլուծությունը։ Համապատասխան հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների կողմից էլեկտրոնային եղանակով ներկայացված հայտարարագրերը հրապարակվում են ԿԿՀ-ի կայքում՝ www.cpcarmenia.am, բացառությամբ անձնական տվյալների։ Հայտարարագրերի ներկայիս համակարգը առավել արդյունավետության ապահովման նպատակով արդիականացվում է՝ մի քանի պետական տվյալների բազաների (ոստիկանություն, անշարժ գույք, ընկերություններ, հարկային) հետ փոխգործունակություն ապահովելու համար։
Հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովները՝ անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման և իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումների հետամուտ լինելը և համապատասխան կառույցներին կամ պաշտոնատար անձանց համար առաջարկներ մշակելը՝ խնդրո առարկա շահերի բախման իրավիճակը կանխելու կամ վերացնելու համար։
Հիմնարներում բարեվարքության հարցերով կազմակերիչները` խորհրդակցում են իրենց հիմնարկների հանրային ծառայողների հետ անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների վերաբերյալ, առաջարկում են միջոցներ շահերի բախման հետ կապված խնդիրները լուծելու համար, կառավարում անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների, վարքագծի կանոնների խախտման և շահերի բախման դեպքերի վիճակագրությունը։
Ներկայում բարեվարքության հարցերով կազմակերպիչների մեխանիզմը դեռ չի գործում` համապատասխան ենթաօրենսդրական ակտերի և կանոնակարգերի բացակայության պատճառով։
Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածում հանրային ծառայողների (բացառությամբ դատավորների, տեղակալների, դատախազների, քննիչների, համայնքի ավագանու անդամների) շահերի բախման սահմանման` շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվող։
Օրենքը սահմանում է անհամատեղելիության պահանջների և այլ սահմանափակումների մի շարք հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար։
Անհամատեղելիության պահանջներ․ Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն` առևտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։ Արգելվում է նաև նվեր ընդունել կամ համաձայնել ավելի ուշ ընդունել այն։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողներին վերաբերող այլ սահմանափակումները ներառում են հետևյալի արգելքը.
«Հանրային ծառայության մասին» օրենքում նշվում է, որ շահերի բախման դեպքում պետական պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր իր վերադաս անձին կամ անմիջական ղեկավարին (եթե վերադաս կամ անմիջական ղեկավար ունի) ներկայացնել գրավոր հայտարարություն շահերի բախմանը վերաբերող հանգամանքների մասին, որը ենթակա է քննարկման անհապաղ։ Նախքան վերադասի կամ անմիջական ղեկավարի գրավոր համաձայնությունն ստանալը անձը պետք է ձեռնպահ մնա հարցի վերաբերյալ գործողություն կատարելուց կամ որոշում կայացնելուց։ Վերադաս կամ անմիջական ղեկավար չունեցող պաշտոն զբաղեցնող անձը կարող է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ։
Հանրային ծառայողների շահերի բախման գործերին պետք է հետամուտ լինեն վերահսկողները, որոնք խորհրդակցելով համապատասխան հիմնարկների բարեվարքության հարցերով կազմակերիչների հետ լուծումներ պետք է տան շահերի բախման իրավիճակին։ Շահերի բախման հայտարարման պատասխանատվությունը կրում են համապատասխան հանրային ծառայողները։ Չհայտարարվելու դեպքերը կարող են հաղորդվել ազդարարման մեխանիզմների միջոցով և դրանց տրվի համապատասխան արձագանք։
Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կամ հանրային ծառայողների կողմից որոշումների կայացման կամ գործողությունների իրականացման ընթացքում շահերի բախման վերահսկողությունն ու վարույթը որոշ չափով ապակենտրոնացված է։ Քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքը չի կարգավորում պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների և համայնքի ավագանու անդամների շահերի բախումը, այդ հարցերը թողնված են համապատասխան օրենքների կարգավորմանը, մասնավորապես՝ «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» օրենքի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի, «Դատախազության մասին» օրենքի, «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքի, « Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի։ Վերոնշյալ օրենքներից և ոչ մեկը, սակայն, չի պարունակում շահերի բախման սահմանումներ։
Պատգամավորներ. «ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների գործունեության երաշխիքների մասին» օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է պատգամավորների շահերի բախումը հետևյալ կերպ. «․․․ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը, Ազգային ժողովի որոշման, հայտարարության կամ ուղերձի նախագիծ ներկայացնելը, Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված հարցի վերաբերյալ առաջարկ ներկայացնելը, ինչպես նաև Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը կամ քվեարկությանը մասնակցելը, որը թեև ինքնին օրինական է, սակայն պատգամավորը տեղյակ է կամ պարտավոր էր տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև`
Շահերի բախում առաջանալու դեպքում պատգամավորը պարտավոր է հանդես գալ շահերի բախման վերաբերյալ հայտարարությամբ, իսկ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալիս ներկայացնել շահերի բախման վերաբերյալ իր գրավոր հայտարարությունը` նկարագրելով շահերի բնույթը։
Դատավորներ (այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ). «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը կարգավորում է դատավորների, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամների շահերի բախումը։ Օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի (Դատավորի վարքագծի կանոններն ի պաշտոնե գործելիս) սահմանում է այս խմբի պաշտոնատար անձանց վարքագծի կանոնները, որոնց համաձայն դատավորը չպետք է թույլ տա շահերի բախումը, բացառի ընտանեկան, հասարակական կամ այլ բնույթի հարաբերությունների՝ իր ի պաշտոնե լիազորությունների իրականացման վրա որևէ ազդեցություն. Հետևաբար, դատավորների շահերի բախումը ձևակերպվում է որպես վարքագծի կանոններ, և դրանց չկատարումը առաջացնում է պատասխանատվություն։
Դատախազներ․ Դատախազների շահերի բախումը կարգավորվում է «Դատախազության մասին» օրենքի վարքագծի կանոնների գլխով։ Օրենքի 72-րդ հոդվածի (Դատախազների վարքագծի ընդհանուր օրենսգիրք) 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ դատախազը պարտավոր է լինել ինքնուրույն և անաչառ, անկախ լինել օրենսդիր և գործադիր իշխանությունների և այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և քաղաքական կազմակերպությունների, լրատվության միջոցների, մասնավոր շահերի, հասարակական կարծիքի և այլ կողմնակի ազդեցություններից, ճնշումներից, սպառնալիքներից և այլ միջամտությունից, ազատ լինել քննադատվելու մտավախությունից։
Քննիչներ. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքը շահերի բախման վերաբերյալ դրույթներ չի պարունակում։ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ քննչական կոմիտեի ծառայողի նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումները, որը փաստացի անտեսում է քննիչների շահերի բախման կարգավորումը։ «Հատուկ քննչական ծառայության մասին» օրենքում շահերի բախման վերաբերյալ կարգավորում չկա։
Համայնքի ավագանու անդամներ․ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը սահմանում է, որ համայնքի ավագանու անդամը չի կարող մասնակցել որոշման քվեարկությանը, որը վերաբերում է իր կամ իր հետ ազգակցական կամ խնամիական հարաբերությունների մեջ գտնվող անձանց շահերին (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր)։
Ամփոփելով պետք է նշել որ, չնայած մշակված կարգավորումների լայն ծավալին, Հայաստանի օրենսդրությունը դեռևս ունի մի շարք թերություններ, քանի որ չի ապահովում շահերի բախման ամբողջական սահմանումը և չի ապահովում շահերի բախման բացահայտման և կառավարման և պատասխանատվության միջոցների կիրառման արդյունավետ մեխանիզմներ բոլոր հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար։
Եղել են մի քանի դեպքեր, երբ ՀՀԿ-ին դիմել են հանրային ծառայողների գործողությունները քննելու հայցով, սակայն ՀՀԿ-ն սովորաբար եզրակացրել է, որ որևէ խախտում տեղի չի ունեցել։
2019 թ.-ի դեկտեմբերի 5-ին մի շարք ինտերնետային լրատվամիջոցներ հրապարակեցին հոդվածներ, որոնք մտահոգություն էին հայտնում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման վերաբերյալ՝ նշելով, որ պաշտոնը ստանձնելուց հետո նա պահպանել է իր բաժնետոմսերը մի քանի առևտրային կազմակերպություններում։ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Հանձնաժողովը որոշում կայացրեց վարույթ հարուցել Երևանի քաղաքապետի կողմից անհամատեղելիության պահանջների խախտման հիման վրա։ Հանձնաժողովը եզրակացրեց, որ իր քննության արդյունքում հավաքված ապացույցները, ներառյալ քաղաքապետի բացատրությունը, հիմք են տալիս եզրակացնելու, որ անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ։ Չնայած օրենքի ֆորմալ մեկնաբանությունից բխում է, որ բաժնետոմսերը հավատարմագրային կառավարման չփոխանցելը անհամատեղելիության պահանջի խախտում է, հաշվի առնելով այն, որ այդ ընկերությունները իրականում չեն գործել, Հանձնաժողովը եզրակացրեց` բովանդակային տեսանկյունից անհամատեղելիության պահանջների խախտում առկա չէ։
2020 թվականի հուլիսի 30-ին ԿԿՀ-ն գործ է հարուցել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ շահերի երկրորդական բախման հիմքով։ Վարույթի հիմք է հանդիսացել data.hetq.am-ի գրառումը, որից ԿԿՀ -ն տեղեկացել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունը սպասարկման պայմանագրեր է կնքել «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը նախարարի կինն է։ Այս պայմանագրերով «Միբս» ընկերությունը պարտավորվում էր մատուցել հիվանդանոցային ծառայություններ, էլեկտրոնային առողջապահության ծախսերի փոխհատուցում, համակարգչային տոմոգրաֆիայի ծառայություն։ Առողջապահության նախարարությունը նախարարի տիկնոջ ընկերությունից կատարված գնումներից ոչ մեկի համար մրցույթ չի հայտարարել։ Պայմանագրերից հինգը ձեռք է բերվել մեկ անձի կողմից, մեկը՝ ոչ գնումների ընթացակարգ էր, իսկ մեկ ընթացակարգի վրա դրվել է «ԵՄ» նշումը, որը գնումների կայքի մեթոդաբանության մեջ բացատրված չէ։ 2020 թվականի նոյեմբերի 30-ին ՔՊԿ-ն եզրակացրել է, որ ՀՀ առողջապահության նախարարության և «Միբս» ՍՊԸ-ի միջև 2019-2020 թվականներին ՀՀ առողջապահության նախարարի հրամանների հիման վրա կնքված պայմանագրերը չեն հանգեցրել նրա անձնական շահին, հետևաբար չկա շահերի բախում։
Մեկ այլ դեպքում՝ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ԿԿՀ-ն եզրակացություն է արձակել ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ձեռնարկատիրական գործունեությամբ ապօրինի ներգրավվման մասին։ Եզրահանգման մեջ ԿԿՀ-ն մասնավորապես նշել է. … «[վարույթի մասնակցի կողմից իրականացվել են փաստացի առևտրային ընկերությանն առնչվող այնպիսի գործողություններ, որոնց կատարման լիազորությունն արդեն իսկ պատվիրակված է եղել հավատարմագրային կառավարչին։] … [հետազոտված փաստերը ցույց են տալիս, որ փաստացի պաշտոնատար անձի կողմից են իրականացվել հավատարմագրային կառավարչի իրավասության ներքո գտնվող գործողությունները, մասնավորպես՝ 2020 թվականի հունիսի 23-ին, 2020 թվականի հուլիսի 2-ին առևտրային ընկերությունների ընդհանուր ժողովին որպես նախագահ մասնակցելով, ստորագրելով արձանագրությունը։]»։ ԿԿՀ-ն նաև գտել է, որ նման վարքագիծ դրսևորվել է նաև վերը նշված փաստերին նախորդող ժամանակահատվածում և եզրակացրել, որ բացի «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի ձևական խախտումից, Գագիկ Ծառուկյանը խախտել է նաև անհամատեղելիության պահանջների բովանդակությունը։
În anul 2020 Autoritatea Națională de Integritate a emis act de constatare în privința unui primar din raionul Criuleni, care ar fi încălcat regimul juridic al conflictelor de interese prin încheierea unor contracte cu membrii familiei sale. În ianuarie 2016, doamna primar, aflându-se în exercitarea funcției de demnitate publică, ar fi încheiat cu soțul său mai multe contracte, care vizau folosirea unui automobil, aflat în proprietatea soțului acesteia, fapt confirmat de materialele din dosar. Suplimentar, în aprilie 2016, primarul ar fi admis consumarea unui conflict de interese și cu fiul ei, cu care ar fi semnat un contract pentru achiziționarea unor servicii de valoare mică. În rezultatul acestor acțiuni, inspectorul de integritate a stabilit că subiectul vizat, exercitând funcția de primar, având interes personal rezultat din relațiile sale cu persoanele apropiate – respectiv soțul și fiul, a încălcat regimul juridic al conflictelor de interese, manifestat prin nedeclararea în termenul legal a conflictelor de interese în care s-a aflat. Dacă actul emis de Autoritatea Națională de Integritate va rămâne definitiv, inspectorul de integritate va sesiza autoritatea competentă pentru demiterea primarului din funcție. Primarul riscă să nu mai dețină o funcție publică sau de demnitate publică și mandatul de primar, pentru o perioadă de trei ani. Acesta ar putea fi inclus și în Registrul interdicțiilor al Autoritatății Naționale de Integritate.
Խարդախությունը կեղծիքի օգտագործումն է անարդար կամ անօրինական օգուտ ստանալու համար: Այն հանգեցնում է կառավարության նկատմամբ հանրային վստահության կորստի և նվազեցնում կառավարության գործելու կարողությունը: Խարդախության հետևանքով հաճախ անհետանում են պետական միջոցները, ինչը բացասաբար է անդրադառնում հասարակությանը տրամադրվող ծառայությունների որակի և կառավարության՝ հանրության շահերից հանդես գալու կարողության վրա։
Որպես կոռուպցիայի տեսակ՝ խարդախությունը ներառված է հետևյալ միջազգային ստանդարտներում և ուղենշային փաստաթղթերում․
ՀՀ գլխավոր դատախազության հրապարակած կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունքների պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2017 թվականին արձանագրվել է պաշտոնեական դիրքն օգտագործող անձանց կողմից խարդախության 21 դեպք, որոնցից 18-ով ֆիզիկական անձանց մեղադրանք է առաջադրվել։
2018 թվականին գրանցված խարդախության դեպքերն աճել են գրեթե տասն անգամ՝ կազմելով 206 դեպք։ Չնայած 2018 թվականին գրանցված դեպքերի աճին, մեղադրանք է առաջադրվել միայն 63-ով։
2019 թվականին ՀՀ գլխավոր դատախազության կողմից արձանագրվել է պաշտոնեական դիրքն օգտագործող անձանց կողմից խարդախության 236 դեպք, որից միայն 86-ն է ենթարկվել քրեական հետապնդման։
2020 թվականին արձանագրվել է պաշտոնեական դիրքն օգտագործող անձանց կողմից կատարված խարդախության 179 դեպք, որից միայն 38-ն է ենթարկվել քրեական հետապնդման։
Ակնհայտ է, որ հանցագործության այս տեսակը վերջին տարիներին աճել է, մինչդեռ դրա հետապնդման տեմպերը զգալիորեն նվազել են։ 2019-2022 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա գործողությունների ծրագիրը չեն ներառում խարդախության դեմ պայքարի հետ կապված որևէ գործունեություն։
Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը խարդախության հետ կապված դրույթներ և պատժամիջոցներ է սահմանում 21-րդ գլխի 178-րդ հոդվածով, որտեղ ասվում է. «1. խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակությունը կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը` պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով։»։ Վերոնշյալ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով նմանատիպ արարքներ կատարելու համար։ Պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախություն կատարելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով։ Նույն հոդվածի 3-րդ մասում ասվում է, որ խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով կամ կազմակերպված խմբի կողմից պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածը սահմանում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերի նախաքննությունն իրականացնում են ոստիկանության քննիչները։
2019 թվականի մայիսի 7-ին ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազ Հ․ Հովհաննիսյանը քրեական գործ է հարուցել 2010 թվականից Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Համլետ Ղազարյանի նկատմամբ։ Երկար տարիներ լիազորված լինելով իրականացնել Ջրահովիտ համայնքի կազմակերպական-ղեկավարական, վարչական գործառույթները, տնօրինել գույքը և ֆինանսական միջոցները, Հ.Ղազարյանը, օգտագործելով պաշտոնական դիրքը, 2013 թվականի փետրվարից մինչև 2014 թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում յուրացման և չարաշահման միջոցով Արարատի մարզի Ջրահովիտ համայնքի դրամական միջոցներից հափշտակել է 2.011.857 ՀՀ դրամ, ինչպես նաև կեղծ հրամաններ, աշխատանքային պայմանագրեր, աշխատաժամանակի հաշվարկման կեղծ տեղեկագրեր կազմելով և ստորագրելով, կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելով և պետական մարմնին ներկայացնելով, խաբեությամբ հափշտակել է զգալի չափով 396.000 ՀՀ դրամ։ Նա մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման։
Շորթումը հարկադրանքի միջոցների կիրառումն է անհատից կամ հաստատությունից փող, ապրանքներ, ծառայություններ կամ որևէ այլ օգուտ ձեռք բերելու համար: Բացի տուժողին պատճառված վնասից՝ շորթումը նվազեցնում է հանրային վստահությունը կառավարության նկատմամբ և կարող է բացասաբար անդրադառնալ բիզնեսի զարգացման և տվյալ տարածքում կատարվող ներդրումների վրա:
Որպես կոռուպցիայի տեսակ՝ շորթումը ներառված է հետևյալ միջազգային ստանդարտներում և ուղենշային փաստաթղթերում․
Կոռուպցիայի դեմ պայքարի և հանրային վստահության բարձրացման ուղղությամբ կառավարության ջանքերը որոշ չափով «արտացոլվում են» շորթման փաստով քրեական գործ հարուցելու դիմումների վիճակագրության մեջ։
Այսպես, ՀՀ ոստիկանության կողմից հրապարակված 2018 թվականին կատարված իրավախախտումների վերաբերյալ վիճակագրության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականին իրավապահ մարմիններին շորթման փաստով քրեական գործ հարուցելու մասին հաղորդագրությունով դիմել է ընդամենը 67 քաղաքացի։ Այդ առնչությամբ հարուցվել է 55 քրեական գործ, իսկ 11 դեպքում իրավապահ մարմինները հրաժարվել են քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության հիման վրա։
2019 թվականին շորթման փաստով քրեական գործ հարուցելու մասին հաղորդագրությունով իրավապահ մարմիններին է դիմել 92 քաղաքացի։ Հարուցվել է 78 քրեական գործ, իսկ 12 դեպքում իրավապահ մարմինները հրաժարվել են քրեական գործ հարուցել հանցակազմի բացակայության հիման վրա։
2020 թվականին շորթման փաստով քրեական գործեր հարուցելու դիմումների թիվը հասել է 173-ի։ Այդ առնչությամբ հարուցվել է 148 քրեական գործ, և միայն 18 դեպքով է իրավապահ մարմինները հանցակազմ չեն հայտնաբերել։
Հայաստանի քրեական օրենսգիրքը (հոդված 182) շորթումը սահմանում է որպես անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաև անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով կամ անձի, նրա մերձավորի գույքը կամ այլ անձանց տնօրինության կամ պահպանության տակ գտնվող գույքը ոչնչացնելու (վնասելու) սպառնալիքով ուրիշի գույքը կամ գույքի նկատմամբ իրավունքը հանձնելու կամ գույքային բնույթի այլ գործողություններ կատարելու պահանջը։ Շորթումը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։ Ծանրացուցիչ հանգամանքների բացահայտման դեպքում շորթումը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը տասը տարի ժամկետով։
ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 3-րդ մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում շորթմամբ կաշառք ստանալու համար, որը պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի (Առևտրային կաշառքը) 4-րդ մասով քրեական պատասխանատվություն է սահմանվում շորթմամբ առևտրային կաշառք ստանալու համար, որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով։
Բացի վերը նշված շորթման տեսակներից, ՀՀ քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում շորթման այլ առանձնահատուկ տեսակների կատարման համար, ինչպիսիք են.
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2012 թվականի նոյեմբերի 9-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Կաշառակերություն կաշառքի շորթմամբ) նախատեսված հանցագործության հատկանիշներով։ Արմեն Մելքոնյանը, որը զբաղեցրել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, իր վարույթում գտնվող քրեական գործով կասկածյալ Հակոբ Աղաջանյանից դիտավորությամբ պահանջել է 200.000 ՀՀ դրամ կաշառք՝ Հ. Աղաջանյանի նկատմամբ թմրամիջոց օգտագործելու համար քրեական հետապնդում չկիրառելու համար, որն այդ պահին արդեն իսկ ապաքրեականացվել է։ Մեղադրյալ պաշտոնյան մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 4 տարի ժամկետով ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման։
Մեկ այլ գործով՝ 2019 թվականին Արմավիրի մարզի Արշալույս համայնքի ղեկավար Զարզանդ Գրիգորյանին ՀՀ քննչական կոմիտեի կողմից մեղադրանք է առաջադրվել՝ շորթման (երկու դրվագով), առանձնապես խոշոր չափերով շորթման և ի պաշտոնե լիազորությունները չարաշահելու համար։ 2019 թվականի փետրվարին որոշում է կայացվել Արշալույս համայնքի ղեկավար Զ.Գրիգորյանի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին։ Դատախազի համաձայնությունը ստանալուց հետո 2019 թվականի մարտի 1-ին վերոհիշյալ որոշումն ուղարկվել է Արմավիրի մարզպետին՝ որոշման պահանջները կատարելու համար։
Հովանավորչությունն անձնական օգուտի (նվեր, փոխառություն, պարգև, բարեհաճություն, աշխատանք և այլն) խոստումն ու ընդունումն է քաղաքական աջակցության դիմաց: Այն հաճախ հիմնված է հովանավորի (օրինակ՝ քաղաքական առաջնորդի) և հաճախորդի (օրինակ՝ ընտրողի) միջև անհավասար հարաբերության վրա: Հովանավորչության արդյունքում ընդունվում են որոշումներ, որոնք արտացոլում են փոքրաթիվ մարդկանց մասնավոր շահերը և ոչ թե լայն հանրության շահը՝ հանգեցնելով անարդար և անազնիվ արդյունքների:
Որպես կոռուպցիայի տեսակ՝ հովանավորչությունը ներառված է հետևյալ միջազգային ստանդարտներում և ուղենշային փաստաթղթերում․
Կլիենտելիզմը բավականին լայնորեն է տարածված Հայաստանում, քանի որ պաշտոնյաները հաճախ չարաշահում են իրենց դիրքը՝ ազդեցություն գործադրելով ենթակաների վրա անձնական շահերի համար ծառայություններ ստանալու նպատակով։ Դա կարող է տեղի ունենալ նաև մասնավոր կազմակերպություններում, որտեղ աշխատողները ղեկավարից կախվածության մեջ են գտնվում։ Այս երևույթը հիմնականում պայմանավորված է աշխատաշուկայի թերզարգացմամբ, մինչդեռ շատ մարդիկ խոցելի են արտաքին ճնշումների նկատմամբ և ցանկանում են պահպանել աշխատանքը կամ նորը գտնել։
Կլիենտելիզմը, մասնավորապես, կարող է տեղի ունենալ ընտրությունների ժամանակ՝ ձայների գնման, որոշակի քաղաքական կուսակցության քարոզարշավում ֆինանսական միջոցների ներդրման և այլնի տեսքով։ Մի քանի տարի առաջ բավականին տարածված էր կլիենտելիզմի առանձին ձևը՝ հովանավորչական քվեարկությունը։
2017 թվականին հայաստանյան ընտրողների քաղաքական վարքագծի վերաբերյալ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ընտրողների մեծ մասն անցել է իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության և մագնատների կողմից հովանավորվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողքին «կուսակցության հետ ընտանեկան կամ հարաբերական մոտիկության հիման վրա, որն այնուհետև նպաստում է նրանց հետագա տնտեսական շարժունակությանը» ։
2017 թվականի ապրիլի ընտրություններից ընդամենը 1,5 տարի անց՝ 2018 թվականի դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունները բոլորովին այլ արդյունքներ տվեցին և 2007 թվականից իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նույնիսկ չհաղթահարեց խորհրդարանում մանդատներ ստանալու շեմը։
Թեև հովանավորչական քվեարկության որոշ դրսևորումներ դեռ առմա են, 2018 թվականի հեղափոխությունից հետո այս երևույթը զգալիորեն նվազել է։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը պետական պաշտոնյաներին և ծառայողներին արգելում է օգտագործել իրենց պաշտոնական դիրքը՝ քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, ներառյալ կրոնական խմբերին իրական օգուտներ կամ արտոնություններ տրամադրելու համար։ ՀՀ քրեական օրենսգրքի 311-2-րդ հոդվածն արգելում է իրական կամ ենթադրյալ ազդեցության օգտագործումը անձնական կամ խմբակային շահերի համար։ Նման արարքները պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը տաս տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
Ընդհանուր առմամբ, կան բազմաթիվ սողանցքներ, և չկան կլիենտելիզմի դեմ պայքարելու կոնկրետ կիրարկման մեխանիզմներ։
2019 թվականի մայիսի 16-ին ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության քրեական հետախուզության գլխավոր վարչության քննիչ Ա.Այվազյանի կողմից քրեական գործ է հարուցվել Արթուր Բաբայանի նկատմամբ այն բանի համար, որ Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախընտրական փուլում 2017թ. նա ընտրողից պահանջել է իր ընտանիքի բոլոր անդամների հետ միասին մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ին կայանալիք ընտրություններին, և քվեարկել իր թեկնածուի օգտին՝ խոստանալով կաշառք տալ, տվյալ դեպքում՝ անվճար տրամադրել պետական հովանավորությամբ ուղեգիր, արտոնյալ բժշկական օգնություն և սպասարկում։ Ա. Բաբայանը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել տուգանքի 2 000 000 (երկու միլիոն) ՀՀ դրամի չափով։
Մեկ այլ գործով Հրայր Անտոնյանին մեղադրանք է առաջադրվել և նա դատապարտվել է տուգանքի 2.500.000 (երկու միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով այն բանի համար, որ Երևան համայնքի ավագանու հերթական ընտրությունների նախընտրական փուլում 2017թ. կաշառք է բաժանել ընտրողներին՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին քվեարկելու համար։
2020 թվականին Ազգային անվտանգության ծառայությունը նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածով՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ձայն գնելու, ձայնի դիմաց կաշառք վերցնելու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքը խոչընդոտելու համար։ Այս մեղադրանքի հիմքում ՀՀ գլխավոր դատախազի մեղադրանքն է, որ Ծառուկյանը ղեկավարել է կազմակերպված խումբ, որը 2017 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրությունների ժամանակ իր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին գնել է ավելի քան 17 հազար ձայն։ Քննիչները հայտնաբերել են Ծառուկյանի քաղաքական թիմի ազդեցիկ պատգամավորների ձեռագիր և ստորագրված նամակների կույտեր, որոնք պաշտոնապես խոստանում էին նրան ցանկալի քանակությամբ ձայներ տրամադրել 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների համար՝ ցանկացած անհրաժեշտ միջոցներով։