Գլխավոր Երկրներ Ուկրաինա

Ուկրաինա

Տեսնել ամբողջը
Հանրային էթիկա

Էթիկան և պետական հաշվետվողականությունը տեղական կամ տարածաշրջանային մարմինների կարևոր առանձնահատկություններն են: Դրանք վերաբերում են այն մշակույթին, գործընթացներին, կառուցվածքներին և կանոններին, որոնք ապահովում են, որ պետական պաշտոն զբաղեցնող անձիք գործեն՝ ելնելով լայն հանրության և ոչ թե սեփական շահերից: Դրանք արդյունավետ կառավարման առանցքային տարրեր են և հավասարապես կիրառելի են մասնավոր ու քաղաքացիական հասարակության ոլորտների կազմակերպություններում, ինչպես նաև պետական մարմիններում:

Էթիկան կանոնների հավաքածու է, որով սահմանվում է[1] պետական պաշտոնյաների վարքագիծը՝ նպատակ ունենալով ապահովել հանրության նկատմամբ արդար և հավասար վերաբերմունք: Էթիկան կարող է օժանդակել պաշտոնյաներին ընդունելու հանրային շահերից բխող ավելի ճիշտ որոշումներ, ինչպես նաև օգնել մարդկանց գնահատելու այն որոշումները, որոնք պետական պաշտոնյաներն ընդունում են իրենց անունից:

Պետական հաշվետվողականությամբ ապահովվում է, որ պաշտոնյաները միանգամայն պատասխանատու լինեն այն որոշումների համար, որ իրենք ընդունում են հանրության անունից:

Էթիկայի և պետական հաշվետվողականության բացակայության պայմաններում կոռուպցիան և պետական դիրքի չարաշահումը կարող են տարածվել: Ինչպես ներկայացված է հաջորդ բաժնում, կոռուպցիան վնասակար է անհատների, հասարակության, տնտեսության և կառավարության համար մի քանի առումներով: Էթիկան և պետական հաշվետվողականությունը կարող են սանձել իշխանության վատագույն չարաշահումները և խրախուսել առավել պատասխանատու ու արդարացի որոշումների կայացման գործընթաց տեղական մարմինների կողմից:

Նույնիսկ այն դեպքերում, երբ կոռուպցիան լայն տարածում չունի, էթիկայի և պետական հաշվետվողականության բացակայությունը կարող են խաթարել հանրային վստահությունը կառավարության, պետական հաստատությունների և պաշտոնյաների նկատմամբ: Չնայած էթիկայի և պետական հաշվետվողականության միջև փոխհարաբերությունը բարդ է, սակայն ճիշտ իրականացման դեպքում դրանք կարող են հիմք հանդիսանալ հանրության և կառավարության միջև փոխվստահության ստեղծման ու ամրապնդման համար:

Մյուս կողմից, էթիկան և պետական հաշվետվողականությունը կարող են ունենալ շատ ավելի դրական գործառույթներ: Էթիկայի և պետական հաշվետվողականության առկայության դեպքում ընդունվում է այն փաստը, որ քաղաքացիները և այլ շահագրգիռ կողմեր կարող են դրական ներդրում ունենալ որոշումների կայացման գործընթացում: Նրանք կարող են օգնել ապահովելու, որ իրենց անձնական փորձառությունը, փորձագիտությունը, գիտելիքները և վերահսկողությունը բարձրացնեն կառավարության և պետական պաշտոնյաների կողմից ընդունված որոշումների արդյունավետությունը և ամրապնդեն դրանք:

Ընտրված ներկայացուցիչները պետք է տեղյակ լինեն, թե ինչպես և որ մարմնի կողմից են վերահսկվում գույքի հայտարարագրերը և ինչ պատժամիջոցներ են կիրառվում պաշտոնատար անձի նկատմամբ՝ կեղծ կամ թերի հայտարարագիր ներկայացնելու դեպքում։ Նրանք պետք է ծանոթ լինեն խախտումների մասին ահազանգման կանոններին և իմանան, թե որ պաշտոնատար անձը կամ անձինք են պատասխանատու ազդարարների բողոքներն ու անօրինական գործողությունների մասին հաղորդումները քննելու համար: Տեղական մարմինները պետք է կազմակերպեն կազմեն վերապատրաստումների ծրագրերը և պարբերաբար անցկացնեն դրանք բոլոր ընտրված պաշտոնատար անձանց համար: Իրավական և կազմակերպչական դաշտի իմացությունն ու ըմբռնումը էական նշանակություն ունեն, ընտրված ներկայացուցիչների՝ քաղաքական բարեվարքության օրինակ ծառայելու հարցում։

Ի վերջո, արդյունավետ էթիկան և պետական հաշվետվողականությունը նաև հանրային ծառայությունները բարելավելու առանցքային տարրեր են: Սա հենվում է այն գաղափարի վրա, որ հանրային այն ծառայությունները, որոնց մատուցողներն ավելի պատասխանատու և հաշվետու են մարդկանց առջև և հաշվի են առնում նրանց պատկերացումները, գաղափարները, ջանքերն ու վերահսկողությունը, լավագույնս կգործեն ի շահ մարդկանց:

Միասին վերցրած հանրային էթիկան և հաշվետվողականությունը օգնում են ապահովել որոշումների կայացմանը և ռեսուրսների  արդար և արդյունավետ բաշխմանը,  ինչն իր հերթին նպաստում է ժողովրդավարության, տնտեսության և հասարակության զարգացմանը: Այդ նպատակով Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը ընդունել է տեղական և տարածքային կառավարման մեջ ներգրավված բոլոր անձանց վարքագծի եվրոպական կանոնագիրքը՝ խրախուսելով տեղական և տարածքային իշխանություններին և տեղական և տարածաշրջանային իշխանությունների ասոցիացիաներին՝ մշակել բարեվարքության համապատասխան կրթական ծրագրեր և իրականացնել խորհրդատվական ծառայություններ  իրենց անձնակազմերի համար ուղղված  հնարավոր էթիկական ռիսկի ոլորտները և շահերի բախման իրավիճակների բացահայտմանը և լուծմանը:

Թափանցիկությունը և քաղաքացիների մասնակցությունը կարևոր մեխանիզմներ են խթանելու էթիկան և պետական հաշվետվողականությունն ազգային և տեղական կառավարական մակարդակում: Տարածաշրջանային հարցերով եվրոպական կոմիտեի կողմից վերջերս հրապարակված «Արևելյան գործընկերության երկրներում կոռուպցիայի կանխարգելում և պետական էթիկայի խթանում տեղական և տարածաշրջանային մակարդակներում» զեկույցի արդյունքները ցույց են տալիս, որ թափանցիկության պակասը գնահատված բոլոր դեպքերում հիմնական խոցելի կողմն է: Սույն ձեռնարկում նկարագրված են թափանցիկության և քաղաքացիների մասնակցության մի շարք մեխանիզմներ, որոնք կարող են ընդունվել տեղական և տարածաշրջանային մարմինների կողմից:

 


[1] Սույն հրապարակման մեջ պետական պաշտոնյաներ տերմինը վերաբերում է ընտրված ներկայացուցիչներին, պետական մարմիններին և քաղաքացիական ծառայողներին (տեղական, մարզային կամ պետական մակարդակում), որոնք ունեն օրենսդիր, վարչական կամ դատական պաշտոններ, ինչպես նաև այն անձանց, որոնք հանրային գործունեություն են ծավալում հանրային հաստատություններում կամ պետական որևէ ձեռնարկությունում.

 

ԷԹԻԿԱՅԻ և ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆԱԳՐՔԵՐ

Էթիկայի կանոնագրքերը սահմանում են այն հիմնական սկզբունքները, որոնք պետք է պահպանեն պետական ծառայողները՝ բարեվարքությունը, սեփական շահով չառաջնորդվելը և թափանցիկությունը: Հանրային կառույցի համար հատուկ աշխատանքային չափանիշների և գործելակերպերի սահմանման հարցում վարքագծի կանոնագիրքն առաջնորդվում է էթիկայի կանոնագրքով։

Միջազգային ստանդարտներ

Միջազգային չափանիշները նպաստում են հասարակության և պետական ​​կառույցների և պաշտոնատար անձանց միջև վստահության ամրապնդմանը: Կարևոր է, որ և՛ քաղծառայողների և՛ ընտրված պաշտոնատար անձանց համար կազմվեն վարքագծի կանոնագրքեր, և որ կանոնագրքերի ամբողջական ընկալումն ապահովելու համար երաշխավորվի բոլոր պաշտոնատար անձանց վերապատրաստումը և ուղղորդումը: Կանոնագրքի պահանջները խախտելու դեպքում կարգապահական միջոցները և պատժամիջոցները պետք է հստակ ամրագրվեն և հետևողականորեն կիրառվեն:

  • Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Պետական պաշտոնյաների վարքագծի կանոնների վերաբերյալ առաջարկությունները և Տեղական և տարածքային կառավարման մեջ ներգրավված բոլոր անձանց վարքագծի եվրոպական կանոնագիրքը Եվրոպայի տեղական և տարածքային իշխանությունների համար ելակետային տեքստեր են՝ ուղղված բարեվարքության երաշխավորմանը։
  •  Եվրոպայի խորհրդի «Տեղական մակարդակում հանրային էթիկայի մասին» հակիրճ ձեռնարկում ներկայացվում է հանրային էթիկայի լավագույն գործելակերպի ամփոփ նկարագիրը։ Դրանք լրացվում են Հանրային էթիկայի ուղեցույցով։ Այն իրենից ներկայացնում է   հանրային կազմակերպություններում հանրային էթիկայի կիրառման գործնական քայլերի վերաբերյալ կենդանի փաստաթուղթ, որը պարունակում է դեպքերի ուսումնասիրություններ և օրինակներ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներից:
  • ՏՀԶԿ Հանրային բարեվարքության վերաբերյալ առաջարկությունը ուշադրությունը ժամանակավոր բարեվարքությունից տեղափոխում է դեպի համատեքստից բխող, վարքագծային և ռիսկի վրա հիմնված մոտեցման` շեշտը դնելով ամբողջ հասարակության բարեվարքության մշակույթի ձևավորման վրա։
  •  Կառավարության և քաղաքացիական ծառայության էթիկայի արդյունավետ ստանդարտների ներդրման վերաբերյալ «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի միջազգային այս փաստաթուղթը տրամադրում է գործնական մեխանիզմներ ընտրված պաշտոնատար անձանց և քաղաքացիական ծառայողների համար՝ էթիկական բարեվարքության բարձր ստանդարտների ինստիտուցիոնալացման նպատակով։

Լավ փորձեր

ԲՈՂՈՔՆԵՐԻ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ

Բողոքարկման մեխանիզմները թույլ են տալիս քաղաքացիներին հետադարձ կարծիք ներկայացնել պետական մարմիններին իրենց կողմից ստացված ծառայությունների մակարդակի վերաբերյալ: Դրանք հաշվետվողականության կարևոր մեխանիզմ են, որոնք թույլ են տալիս քաղծառայողներին և ընտրված պաշտոնյաներին սահմանել, թե որ ոլորտներում են հանրային ծառայությունները մատուցվում ոչ արդյունավետ կամ ոչ արդյունքահեն: Այն դեպքերում, երբ նման մեխանիզմների միջոցով բողոքներին արագ լուծում է տրվում, դա կարող է հող հանդիսանալ վստահության ավելացման համար: Եթե բողոքներին ընթացք տալու մեխանիզմները կիրառվում են պրոակտիվ եղանակով, դրանք կարող են օժանդակել կառավարություններին իրազեկ լինել նոր գաղափարների և ավելացնել քաղաքացիների մասնակցությունը:

Միջազգային ստանդարտներ

Բողոքարկման մեխանիզմների նկատմամբ վստահություն ապահովելու համար տեղական մարմինները պետք է ձգտեն արագ և համապարփակ քննարկել և կարգավորել յուրաքանչյուր բողոք: Բողոքարկման մեխանիզմները կարելի է ավելի մատչելի դարձնել՝ կիրառելով մեկ պատուհանի սկզբունքը, որպեսզի քաղաքացիները կարիք չունենան որոնումներ կատարել տարբեր գրասենյակների և կայքերի միջև:

Եթե ​​կառավարությունը նախաձեռնող լինի բողոքների կրկնվող պատճառների վերացման հարցում, բողոքարկման մեխանիզմների միջոցով հնարավոր կլինի նաև բացահայտել ծառայությունների մատուցման նոր մոտեցումներ և բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը։ Այդ նպատակով բողոքարկման մեխանիզմների կիրառման հետ մեկտեղ պետք է անցկացվեն մատուցվող ծառայությունների պարբերական գնահատումներ, այդ թվում` հասարակական կարծիքի հարցումներ, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ փորձի և գործիքների փոխանակում` խրախուսելու լավ փորձի և արդյունավետ գործիքների ավելի լայն կիրառումը:

Հանրային ծառայությունների բողոքարկման մեխանիզմների վերաբերյալ չկան հատուկ միջազգային չափանիշներ: Սակայն, բողոքներին արձագանքելու մեխանիզմներն ու ընթացակարգերը ներառված են տեղական մարմինների գործերին հանրության մասնակցության իրավունքի միջազգային իրավական փաստաթղթերում, և քաղաքացիական հասարակության համար առկա են բազմաթիվ օգտակար ուղեցույցներ և ձեռնարկներ:

  • Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի Տեղական իշխանությանը մասնակցելու մասին լրացուցիչ արձանագրությունը ապահովում է այդ իրավունքի միջազգային իրավական երաշխիքը այդ թվում քաղաքացիների բողոքներին և առաջարկներին պատասխանելու մեխանիզմների և ընթացակարգերի ստեղծումը
  • Թրանսփարենսի ինթերնեշնլի այս փաստաթղթում նկարագրվում են համայնքային բողոքներին ընթացք տալու մեխանիզմ կիրառելու լավագույն գործելակերպերը:
  • Դանիայի փախստականների խորհրդի ձեռնարկում նկարագրվում է, թե ինչպես կարելի է ստեղծել և կառավարել բողոքների մեխանիզմները:
  • Վորլդ Վիժն կազմակերպության այս փաստաթղթում նկարագրվում են զարգացման գործակալությունների կողմից կիրառվող գործիքները՝ բողոքներ ստանալու համար:

Լավ փորձեր

ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Բողոքների լուծման մեխանիզմները (այսուհետ՝ ԲԼՄ) այն գործիքներն են, որոնք դուրս են գալիս բողոքարկման մեխանիզմների և հետադարձ կապի այլ միջոցների շրջանակից, քանի որ քաղաքացիները կարող են օգտագործել ԲԼՄ-ն` դիմելու պետական կառույցներին և տեղական համայնքներին` ներկայացնելով իրենց մտահոգությունը՝ իրենց իսկ վրա քաղաքականությունների իրականացման ազդեցության վերաբերյալ: Այն դեպքերում, երբ պետական գերատեսչության քաղաքականությունը անդրադառնում է քաղաքացիների շահերի վրա, կամ կենտրոնական կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ընդունված որոշումը դժգոհություն է առաջացնում քաղաքացիների կողմից, շահագրգիռ կողմերը կարող են օգտվել պետական գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակված բողոքների լուծման համակարգից՝ ներկայացնելու իրենց բողոքները: Բողոքների լուծման մեխանիզմը չի նախատեսված դատարանը կամ ստուգումների համակարգին կամ պաշտոնական հետաքննությունը փոխարինելու համար, նաև այն չի  կիրառվում հանցանքի տարր պարունակող արարքների, օրինակ՝ կոռուպցիայի դեպքերի վերաբերյալ բողոքների քննման համար: ԲԼՄ-ները նախատեսված են բողոքներին համագործակցային հիմքերով լուծումներ տալու համար:

Միջազգային ստանդարտներ

Բողոքների լուծման մեխանիզմներն առաջնային ծառայություն են, որն օգտագործվում է քաղաքացիների կողմից` բողոքների և (կամ) գանգատների արդյունավետ կարգավորման նպատակով: ԲԼՄ-ներից կարող են օգտվել նաև մասնավոր ընկերությունները` իրենց ռիսկերը մեղմելու համար։ Այդ ամենը հաշվի առնելով, ԲԼՄ-ները վեճերի լուծման արագ և արդյունավետ մեխանիզմ են՝ առանց դատական հայցի ներկայացման անհրաժեշտության:

Բողոքների լուծման արդյունավետ մեխանիզմները ծառայում են կոռուպցիայի և չարաշահումների դրսևորումների բացահայտմանը և կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված քաղաքականության ձևավորմանը: Դրանց հասանելիությունը բարելավելու համար կարևոր է բարելավել ԲԼՄ-ների վերաբերյալ հանրային իրազեկությունը և անվճար խորհրդատվություն տրամադրել քաղաքացիներին` բողոքների դիմումների ձևակերպման և ներկայացման գործընթացի վերաբերյալ:

Բողոքների լուծման մեխանիզմների չափանիշները սահմանվում են միջազգային կազմակերպությունների կողմից, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկը (ԱBԲ), Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀEԿ), ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱ ԶԾ) և Եվրոպական հանձնաժողովի: Այդ չափանիշները հիմնականում ներառված են քաղաքացիների իրավունքների պաշտպանության իրավական դաշտում: Դրանք ներկայացված են հետևյալ ուղեցույցներում.

  • Հանրային ծառայությունների հուսալիություն. քաղաքացիների իրավունքների ապահովումը․ ՏՀԶԿ-ի այս փաստաթուղթը վերաբերում է քաղաքացիների` լսելի լինելու իրավունքին` պետական կառույցների կողմից հաստատված իրավական դաշտի միջոցով:
  • ՏՀԶԿ, Հանրային ծառայության ղեկավարման և հնարավորությունների խորհրդի հանձնարարական, OECD/LEGAL/0445 հանձնարարականը նախատեսում է 14 սկզբունք, որոնք կանխորոշում են հանրային ծառայության արդյունավետությունը:
  • Ինչպես Եվրամիության մակարդակով բողոք ներկայացնել Եվրոպական հանձնաժողովի միջոցով գրքույկ, որը ներկայացնում է քաղաքացիների` Եվրոպական հանձնաժողովին դիմելու և բողոք ներկայացնելու ուղիները։
  • Գործարար ծրագրի իրականացման ընթացքում քաղաքացիների իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային կառույցների կողմից մշակված ուղեցույցը ներառում է ԱԶԲ-ի՝ «Բողոքների լուծման մեխանիզմների զարգացումը» փաստաթուղթը։
ԻՐԱԶԵԿԻՉՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կոռուպցիան և հանրության շահերին, ներառյալ հանրային առողջությանը, վնասող այլ գործողությունները, առավել տարածված են այն կազմակերպություններում, որտեղ բացակայում է թափանցիկության և վերահսկողության մշակույթը։ Ազդարարն այն անձն է, ով բացահայտում է մասնավոր կամ պետական կազմակերպությունում անօրինական կամ ոչ բարոյական գործունեության մասին փաստերը։ Որևէ իրավախախտման կամ հանրության շահին վնաս պատճառող գործողությունների և բացթողումների մասին ահազանգող ազդարարի իրավունքները պետք է պաշտպանվեն հատուկ օրենքներով: Ազդարարը սովորաբար աշխատում է այն կազմակերպությունում, որի խախտռումների մասին նա ահազանգում է, թեև ազդարար կարող է լինել նաև ենթակապալառուն, մատակարարը, չվարձատրվող պրակտիկանտը կամ կամավորը: Ազդարարների պաշտպանությունը կարևոր է նաև մասնավոր հատվածում, հատկապես այն դեպքում, երբ նրանք բացահայտում են  պաշտոնատար անձանց  կաշառակերության դեպքերը կամ շրջակա միջավայրին կամ հանրային առողջությանը և անվտանգությանը վնաս հասցնող գործելակերպը:

Միջազգային ստանդարտներ

Ազդարարները իրենց մտահոգությունները հաճախ ներկայացնում են ներքին կարգով՝ կազմակերպությանը, կամ էլ դիմում են կարգավորող կամ իրավապահ մարմիններին, այլ ոչ թե հրապարակայնորեն ահազանգում խախտումների մասին: Ազդարարների պաշտպանությունը և թափանցիկությանը և երկխոսությանը առաջնահերթություն տվող կազմակերպչական մշակույթը նպաստում է հանրային հաշվետվողականությանը, վստահություն է ձևավորում կառավարության բարեվարքության նկատմամբ և խրախուսում է խախտումների և կոռուպցիայի մասին հաղորդումներ ներկայացնելը: Ազդարարների պաշտպանութ յունը կարող է դրդել աշխատակիցներին հաղորդել չարաշահումների մասին՝ առանց վախենալու վրեժխնդրությունից, և խթանում է թափանցիկությունն ու վստահությունը կազմակերպության ներսում, ինչպես նաև հասարակության շրջանում, որ էթիկայի նորմերը պահպանվում են, իսկ խախտումները հայտնաբերվում են և շտկվում:

Ազդարարների իրավունքները կարող են երաշխավորվել` սահմանելով հստակ գործընթացներ և ապահովելով բացահայտման ապահով գաղտնի ուղիներ: Անհրաժեշտ է ներդնել և հետևողականորեն կիրառել իրավական պաշտպանության հստակ միջոցներ, այդ թվում` տույժեր, որոնք ուղղված են ճնշումների ենթարկվող ազդարարների փոխհատուցմանը։ Տեղական ինքնակառավարման մարմինների և պետական կառավարման մարմինների կադրերի բաժնի աշխատակիցների վերապատրաստումը պետք է ուղեկցվի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացմամբ, որպեսզի քաղաքացիներն ու պետական ծառայողներն ըմբռնեն իրազեկման հանրային օգուտը` աշխատանքի արդյունավետության, պետական մարմինների նկատմամբ վստահության և ծառայությունների որակի ապահովման առումով:

Ազդարարների պաշտպանության հարցերը կարգավորվում են հետևյալ միջազգային կոնվենցիաների և իրավական նորմատիվների ներքո։

  • Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի  «Ազդարարների պաշտպանության մասին- տեղական և տարածաշրջանային իշխանությունների մարտահրավերներն ու հնարավորությունները բանաձևը և հանձնարարականը  կոչ են անում «տեղական և տարածաշրջանային իշխանություններին հաստատել և տարածել ազդարարման քաղաքականություն՝ համապատասխան ներքին և անանուն հաշվետվության ուղիներով և ապահովել  անկախ նշանակված հաստատություններ՝ ուղղված տեղեկատվության բացահայտումը վերահսկելուն․

Լավ փորձեր

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ․ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄ

Բացահայտումը տեղեկատվության առանձին տեսակների պարբերաբար հրապարակումն ու թարմացումն է, որը երբեմն պահանջվում է օրենքով, օրինակ՝ պաշտոնատար անձանց ֆինանսական շահերի հայտարարագրումը: Այն կարող է նպաստել հակակոռուպցիոն միջոցառումներին՝ նախատեսելով գույքի հայտարարագրում և շահերի բախխման վտանգ պարունակող տեղեկատվության հրապարակում։ Շահերի բախում առաջանում է կամ կարող է առաջանալ, երբ պաշտոնատար անձանց անձնական գույքը կամ շահերը կարող են անթույլատրելի կերպով անդրադառնալ իրենց պաշտոնական պարտականությունների կատարման ընթացքում վարվող քաղաքականությունների և ընդունված որոշումների վրա:

Միջազգային ստանդարտներ

Տեղեկատվության բացահայտման պահանջները բարձրացնում են տեղական մարմինների որոշումների թափանցիկության և նպատակահարմարության վերաբերյալ քաղաքացիների վստահությունը: Դրանք նաև օգնում են պաշտոնատար անձանց ստանալ պարբերաբար թարմացվող տեղեկատվություն, որը թույլ է տալիս կանխել աշխատակիցների միջև շահերի բախումը: Ֆինանսական միջոցների հայտարարագրումը կարևոր տեղեկություն է պարունակում, որի միջոցով հնարավոր է պարզել, թե արդյոք ընտրված պաշտոնատար անձինք կամ քաղծառայողներն ունեն իրենց եկամուտներին անհամապատասխան հարստություն թե ոչ՝ պաշտպանելով նրանց կեղծ մեղադրանքներից կամ ապացույց ծառայելով ապօրինի հարստացման կասկածի դեպքում։ 

Տեղական ինքնակառավարման մակարդակով ծառայությունների մատուցումը, օրինակ՝ թափոնների կառավարման օբյեկտի կառուցուման կամ ծառայությունների մատուցման համար մրցույթը, հաճախ պարունակում է շահերի բախման վտանգ` տեղական ձեռնարկատերերի և տեղական մարմինների միջև հարևանությամբ պայմանավորված հնարավոր կապերի պատճառով։ 

Հասարակության և գործարարների վստահությունը, որ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կազմակերպվող մրցույթները բաց են բոլորի համար առանց խտրականության, շատ ավելի մեծ կլինի, եթե մրցույթների կազմակերպման և մրցութային հայտերի գնահատման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք և քաղծառայողները հայտարարագրեն իրենց գույքը (ներառյալ իրենց մոտ բարեկամների) և շահերի բախման դեպքերը։

Կարևոր է երաշխավորել հայտարարագրերի հավաքագրման համար պատասխանատու և գործընթացի նկատմամբ վերահհսկողություն իրականացնող կառույցների պաշտպանությունը քաղաքական կամ այլ միջամտություններից, օրինակ` անկախ էթիկայի հանձնաժողովների միջոցով: Նմանապես, տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց պետք է տրվեն հստակ ուղեցույցներ այն բանի մասին, թե ինչ նրանք պետք է հայտարարագրեն, ինչպես նաև պարզաբանել նրանց համար հակակոռուպցիոն օրենսդրության դրույթները: Պատշաճ ձևով ներդրված, պարբերաբար թարմացվող և վերահսկվող գույքի հայտարարագրման համակարգը նպաստում է դատախազության աշխատանքի արդյունավետությանը:  

գույքի հայտարարագրման համակարգը նպաստում է դատախազության աշխատանքի արդյունավետությանը:  

  • Եվրոպայի խորհրդի կոնգրեսի բանաձևը և առաջարկությունը տեղական ու տարածքային մակարդակով շահերի բախման վերաբերյալ կոչ են անում տեղական ու տարածքային իշխանություններին նպաստելու շահերի հայտարարագրման բացահայտմանը և ապահովելու, որ հայտարարագրման քաղաքականությունը ուղեկցվի համապատասխան շահերի բախման լուծումը ապահովող միջոցներով։
  • ՏՀԶԿ «Հանրային ծառայությունների ոլորտում շահերի բախման կառավարում. ուղենիշներ և երկրների փորձառություններ» փաստաթղթում ներկայացվում են գործնական միջոցներ շահերի բախմանն առնչվող քաղաքականությունն արդիականացնելու համար։
  • ՏՀԶԿ «Պետական պաշտոնյաների ակտիվների հայտարարագրում. կոռուպցիայի կանխարգելման գործիք» փաստաթղթում սահմանվում են ակտիվների հայտարարագրման համակարգերի առանցքային տարրերը։

Լավ փորձեր

Թափանցիկություն

Թափանցիկության սկզբունքը կիրառվում է`ապահովելու համար, որ վարչական որոշումներից տուժածներին տրվի ամբողջական տեղեկատվություն քաղաքականության արդյունքների և հետևանքների և որոշումների կայացման գործընթացի մասին: Կառավարությանկողմից իրականացվող քաղաքականությունների, ծրագրերի և գործունեության մասին տեղեկատվության հասանելիությունը քաղաքացիներին և համայնքներին հնարավորություն է տալիս հստակ պատկերացում կազմել կառավարության քայլերի մասին, կատարել տեղեկացված ընտրություն և մասնակցել տեղական որոշումների կայացման գործընթացներին: Այն նաև հնարավորություն է տալիս ընտրված պաշտոնատար անձանց, այսինքն՝ կառավարության և ընդդիմության ներկայացուցիչներին, կայացնել տեղեկացված որոշումներ, իրականացնել արդյունավետ վերահսկողություն և անհրաժեշտության դեպքում պատասխանատվության ենթարկել գործադիր իշխանությանը: Բացի այդ, տեղեկատվության հասանելիությունը թույլ է տալիս լրագրողներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արդյունավետ իրականացնել հսկողության գործառույթները և հաշվետվություն պահանջել կառավարությունից:

Տեղական մարմինները պետք է մատչելի ձևաչափով հասանելի դարձնեն տեղեկատվությունը հանրությանը և դա անեն ժամանակին, որի շնորհիվ քաղաքացիները և շահագրգիռ կողմերը հնարավորություն կունենան մասնակցելու որոշումների կայացման գործընթացներին լինելով իրազեկված, վերահսկել և գնահատել կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունը և որոշումները՝ անհրաժեշտության դեպքում հաշվետվություն պահանջելով ​​պաշտոնատար անձանցից: Թափանցիկությունը ձեռք է բերվում մի շարք մեխանիզմների միջոցով, հիմնվելով քաղաքացիների՝ տեղեկատվության հասանելիության իրավունքի վրա: Դրանցից կարելի է նշել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և ընտրվող պաշտոններ զբաղեցնող անձանց ֆինանսական միջոցների և շահերի բախման հայտարարագրումը, ինչպես նաև տեղեկատվության հրապարակումը մատչելի, փոխկապակցվող բաց տվյալների ձևաչափերով:

Բաց գիտելիքի հիմնադրամի կողմից տրված սահմանման համաձայն՝ «բաց տվյալները այն տվյալներն են, որոնք կարող են ազատորեն օգտագործվել, վերօգտագործվել և վերաբաշխվել ցանկացած անձի կողմից՝ ենթակա լինելով միմիայն դրանց աղբյուրը նշելու և համատեղ օգտագործելու պահանջին» ։ Հետևաբար, բաց տվյալների հայեցակարգը դուրս է գալիս հանրային տեղեկատվության մատչելիության շրջանակից և կենտրոնանում է դրա օգտագործման վրա, որից լրացուցիչ տնտեսական, սոցիալական և քաղաքական օգուտներ են բխում։ Որպեսզի դա տեղի ունենա, հրապարակված տվյալները պետք է լինեն ամբողջական, մշտական, ոչ բացառող, ոչ խտրական և ոչ պատենտավորված, ինչպես նաև ստացվեն առաջնային աղբյուրների կողմից՝ ժամանակին և մեքենաընթեռնելի ձևաչափով։

Հանրային տեղեկատվության սահմանափակ հասանելիությունը բացասաբար է անդրադառնում հանրային կառույցների նկատմամբ վստահության վրա, մեծացնում է հնարավոր կոռուպցիոն ռիսկերը և սահմանափակում տարբեր շահագրգիռ կողմերի` կառավարության գործունեությունը վերահսկելու կարողությունները: Այն նաև խոչընդոտում է քաղաքացիների և շահագրգիռ կողմերի` քաղաքականության մշակմանը մասնակցելու և անհրաժեշտ փոփոխությունների նպատակով ապացույցների վրա հիմնված քաղաքականության առաջարկությունների մշակման ջանքերը: Պրակտիկան ցույց է տալիս, որ տեղեկատվության մատչելիության ոլորտի օրենսդրությունը և պատշաճ կիրարկման միջոցները քաղաքացիների համար տեղեկատվության հասանելիության ապահովման կարևոր պայման են:

Հանրային գնումների համակարգը համարվում է կոռուպցիոն վտանգներ պարունակող հիմնական ոլորտներից մեկը: Վերջինիս մասնաբաժինը  համաշխարհային համախառն ներքին արդյունքում շուրջ 12 տոկոս է, ընդ որում բարձր եկամուտ ունեցող երկրների մեծ մասում ապրանքների և ծառայությունների գնումների մասնաբաժինը կազմում է ընդհանուր պետական ծախսերի մեկ երրորդը: Ելնելով դրանից կարելի է եզրակացնել, որ հանրային գնումները կոռուպցիայի, ապօրինի համաձայնությունների և այլ անօրինական գործողությունների ռիսկ պարունակող առաջնային ոլորտներից են: Հանրային գնումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար բաց տվյալների սկզբունքով գործող էլեկտրոնային միջոցներն ու հարթակները գնալով ավելի հասանելի են դառնում և օգտագործվում են պետական մարմինների կողմից` հանրային գնումների ընթացակարգերը բարեփոխելու համար: Բաց պայմանագրերի հետ մեկտեղ (երբ հայտերն ու պայմանագրերը հրապարակվում են) լիովին մատչելի, լավ լուսաբանվող գնումների գործընթացները թույլ են տալիս ավելի շատ հայտատուներ ներգրավել, նվազեցնելով հակամրցակցային պրակտիկայի և կաշառակերության հնարավորությունները:

Թափանցիկության սկզբունքների մեկ այլ կարևոր բաղադրիչ է կուսակցությունների և նախընտրական արշավների ֆինանսավորման թափանցիկությունը, քանի որ ընտրողների համար կարևոր է ֆինանսավորման աղբյուրնեի տեսանելիությունը և այն, թե ինչպես են ծախսվում հատկացված գումարները` տեղեկացված որոշումներ կայացնելու և պատկերացնելու, թե որ ֆինանսական, քաղաքական կամ այլ ուժերն են սատարում թեկնածուներին և կուսակցություններին։ Քաղաքական ֆինանսավորման թափանցիկությունը կանխարգելիչ միջոց է քաղաքականության վարման և ընտրությունների ժամանակ ապօրինի և հանցավոր աղբյուրներից գոյացած փողերի օգտագործման դեմ:

Ըստ այդմ, պետական ​​միջոցների խնայողաբար, արդյունավետ և նպատակային օգտագործմանը նպաստելու համար պետք է ապահովել արտաքին ստուգումներ իրականացնող պատասխանատու մարմնի անկախությունն ու ինստիտուցիոնալ ներուժը: Հասարակության ներկայացուցիչները պետք է հնարավորություն ունենան ծանոթանալու ստուգող կազմակերպության կողմից տրվող հաշվետվություններին և հիմնական առաջարկություններին: Արտաքին աուդիտը կարևոր է հանրային ոլորտում առկա հիմնական մարտահրավերները բացահայտելու, հանրային հաստատությունների թափանցիկությունն ու արդյունավետությունը բարձրացնելու և ապացույցների վրա հիմնված քաղաքականություն վարելու համար:

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ

Որպես խոսքի ազատության իրավունքի անքակտելի մաս՝ տեղեկատվության հասանելիությունը մարդու իրավունք է, ուստի յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա տեղեկատվություն ստանալու պետական ​​մարմիններից և պետական ​​գերատեսչություններից ՝ տեղեկատվության առավելագույն բացահայտման սկզբունքին համապատասխան, որը ենթակա է միայն խիստ, հստակ սահմանված, իրեն արդարացնող համաչափ բացառությունների (օրինակ՝ անվտանգության կամ տվյալների գաղտնիության պահանջների առկայության դեպքում

Միջազգային ստանդարտներ

Տեղեկատվության հասանելիությունը բարելավում է հաշվետվողականությունը, կառավարության կողմից վերահսկողությունը և կոռուպցիայի կսնխսրգելումը: Այն կարևոր է քաղաքացիներիէ որոշումների կայացմանը իրազեկ մասնակցության տեսանկյունից, հետևաբար նաև հիմնարար նշանակություն ունի ժողովրդավարությունների արդյունավետ գործունեության համար: Տեղեկատվության անարգել հասանելիությունը քաղաքացիական հասարակությանը թույլ է տալիս վերահսկել և գնահատել տեղական իշխանությունների գործողությունները, ծառայում է ​​պաշտոնատար անձանց կողմից լիազորությունների չարաշահման կանխարգելմանը և տեղեկատվություն է տրամադրում տեղեկացված հանրային բանավեճի համար:

Տեղեկատվության առավելագույն քանակի առավել հասանելի ձևաչափերով ակտիվ հրապարակումը նվազեցնում է քաղաքացիների և շահագրգիռ կողմերի` տեղեկատվության հրապարակման անհատական ​​պահանջներ ներկայացնելու անհրաժեշտությունը: Տեղեկատվության առավելագույն քանակը էլեկտրոնային եղանակով տրամադրելուց բացի, տեղական մարմինները պետք է առաջնահերթություն տան իրենց համայնքներում տեղեկատվության ազատության համար պատասխանատու ծառայողների նշանակմանը: Այդ ծառայողները պետք է նախապատրաստեն և հրապարակեն մանրամասն առաջարկություններ՝ թ՛ե քաղաքացիների թ՛ե տեղական իշխանությունների համար, և տեղեկատվություն տրամադրելու խնդրանքը չբավարարելու դեպքում հստակ ցուցումներ տան բողոքարկման գործընթացի վերաբերյալ: Կարևոր է նաև քաղաքացիների և շահագրգիռ խմբերի տեղեկատվության հարցումների վերլուծությունը, մասնավորապես դրանց միտումների և կրկնվող դեպքերի, որպեսզի հետագայում իշխանությունները կարողանան ժամ առաջ հրապարակել պահանջվող տեղեկատվությունը։ 

  • Պաշտոնական փաստաթղթերի մատչելիության մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիայով հաստատվում է տեղեկատվության հասանելիության՝ պարտադիր ուժ ունեցող իրավունքը
  • Թափանցիկության և բաց կառավարման վերաբերյալ Եվրոպայի խորհրդի կոնգրեսի բանաձևը և առաջարկությունը կոչ են անում տեղական և տարածքային իշխանություններին ավելացնելու իրենց վարչակազմերի կողմից բաց տվյալների օգտագործումն ու փաստաթղթաշրջանառության կառավարումը և դրանք հրապարակելու համապարփակ մատչելի և բազմակի օգտագործման եղանակներով
  • Օրհուսի կոնվենցիայով նախատեսվում են իրավունքներ այդ թվում՝շրջակա միջավայրին վերաբերող որոշումներին առնչվող տեղեկատվության հասանելիության մասով
  • ՏՀԶԿ Բացկառավարման խորհրդի առաջարկությունը սահմանում է տեղեկատվության տրամադրում ըստ պահանջի ինչպես նաև կառավարության կողմից տեղեկատվությունը տարածելու համար նախաձեռնողական միջոցառումների կազմակերպում որպես քաղաքացիների մասնակցության նախնական մակարդակ
  • 1946 թվականին ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 59-րդ բանաձեւում ասվում է, որ «տեղեկատվության ազատությունը մարդու հիմնարար իրավունքն է», իսկ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի (1948 թ.) հոդված 19-ը սահմանում է, որ խոսքի ազատության հիմնարար իրավունքը ներառում է ազատությունը. «Որոնել, ստանալ և տարածել տեղեկատվություն և գաղափարներ ցանկացած լրատվամիջոցի միջոցով և անկախ սահմաններից»:
  • Հանրային հատվածի տեղեկատվության վերօգտագործման մասին 2003/98/ԵՀ հրահանգը, որն այժմ կոչվում է Բաց տվյալների դիրեկտիվ, որը նախկինում հայտնի էր որպես PSI հրահանգ, ԵՄ անդամ երկրներին խրախուսում է հնարավորինս շատ հանրային հատվածի տեղեկատվություն հասանելի դարձնել վերօգտագործման համար

Լավ փորձեր

ԲԱՑ ՏՎՅԱԼՆԵՐ

Բաց տվյալները տվյալների կամ տեղեկությունների հրապարակումն է այնպիսի ձևաչափով, որը հնարավոր է ազատ օգտագործել, փոփոխել և փոխանակել: ՏՀԶԿ-ն նշում է, որ բաց տվյալները ներառում են «քաղաքականությունների շարք, որոնք խթանում են թափանցիկությունը, հաշվետվողականությունը և արժեքաստեղծ են՝ կառավարության տվյալները բոլորին հասանելի դարձնելու միջոցով»: Պետական մարմինների գործողությունների միջոցով ձեռք բերված տվյալները հասանելի դարձնելով՝ կառավարությունը դառնում է ավելի թափանցիկ և հաշվետու քաղաքացիների առջև: Այն նաև օժանդակում է բիզնեսի աճին և քաղաքացիներին ուղղված ծառայությունների զարգացմանը:

Միջազգային ստանդարտներ

Մեկ պատուհանի սկզբուքով գործող հարթակների միջոցով բաց տվյալների տարածումը էլ ավելի է մեծացնում տվյալների շտեմարանների փոխգործունակության հնարավորությունները՝ որոնման և վերլուծության առումով: Այն թույլ է տալիս բարձրացնել ծառայությունների մատուցման արդյունավետությունն ու հասանելիությունը և նվազեցնել կոռուպցիան: Շահագրգիռ խմբերի, ԶԼՄ-ների, ձեռնարկությունների և լայն հասարակության իրազեկության բարձրացումը հանգեցնում է տարբեր շահագրգիռ կողմերի արդյունավետ համագործակցության, տրանսպորտի, հանգստի օբյեկտների, կայանատեղիների, առողջապահական ծառայությունների և շատ այլ լուծումների բարելավմանը:

  • Բոլոր բաց տվյալների վերաբերյալ անհրաժեշտ է ընդունել համապատասխան չափանիշներ` տվյալների առավելագույն փոխգործունակությունն ու որոնելիությունը ապահովելու համար: Տեղական մարմինները պետք է նաև ապահովեն, որ համայնքի կողմից բաց տվյալների հրապարակումը ղեկավարվի անհրաժեշտ որակավորում ունեցող աշախատակազմի կողմից և աշխատակիցները վերապատրաստվեն բաց տվյալների չափանիշների վերաբերյալ Եվրոպայի խորհրդի «Բաց տվյալներ առավել արդյունավետ հանրային ծառայությունների համար» առաջարկներում բացատրվում է դրա կարևորությունը տեղական ժողովրդավարությունը բարելավելու համար:
  • «Քաղաքացիների մասնակցության համար բաց կառավարական տվյալների մասին» Միավորված ազգերի կազմակերպության ուղենիշներում ներմուծվում են քաղաքականություն մշակելու ուղենիշներ և լավագույն գործելակերպի առաջարկներ:
  • Համաշխարհային բանկի գործիքակազմը սկսում է հիմունքներից՝ անցնելով պլանավորման և իրականացման գործընթացներին, ինչպես նաև նշում է, թե ինչպես խուսափել տարածված սխալներից:
  • Բաց տվյալների օգտագործման «Հինգ աստղ» ծրագիրը նախատեսում է տվյալները լիովին բաց դարձնելուն ուղղված հինգ քայլ՝ բացատրելով դրանցից յուրաքանչյուրի ծախսերը և օգուտները:
  • Բաց տվյալների միջազգային խարտիայում սահմանվում են վեց սկզբունքներ՝ բաց, ժամանակին և փոխգործարկելի կառավարական տվյալների համար:
  • ՏՀԶԿ Բաց կառավարման խորհրդի առաջարկությունը սահմանում է տեղեկատվության տրամադրում ըստ պահանջի, ինչպես նաև կառավարության կողմից տեղեկատվությունը տարածելու համար նախաձեռնողական միջոցառումների կազմակերպում` որպես քաղաքացիների մասնակցության նախնական մակարդակ։

Լավ փորձեր

Հանրային Գնումներ

Հանրային գնումները գործընթաց է, որով պետական մարմինները, ներառյալ տեղական իշխանությունները, գնում են աշխատանք, ապրանքներ կամ ծառայություններ։                   

Քանի որ հանրային գնումները տեղական և տարածքային իշխանությունների համար հանրային ծառայությունների մատուցման էական մասն են կազմում, արդյունավետ գնումները լավ կառավարման համար առանցքային են։

Միջազգային ստանդարտներ

Պետական ​​մարմինները պետք է կիրառեն նոր տեխնոլոգիաներ` պետական ​​գնումների թափանցիկությունը բարձրացնելու և նոր լծակներ ստեղծելու համար, որպեսզի մրցույթներին մասնակցեն ավելի շատ տնտեսվարողներ, որոնք համողզված կլինեն, որ մասնակից են ազատ և արդար մրցակցության: Մրցույթների գործընթացները ընդհանուր առցանց հարթակում տեղադրելը նվազագույնի կհասցնի չհրապարակված մրցույթները և առանց մրցութի պայմանագրերի շնորհման դեպքերը։ Բաց պայմանագրերը և բաց մրցութները թույլ են տալիս նաև իրականացնել մցութային գործընթացի ավելի խորը վերլուծություն՝ էլ ավելի նվազեցնելով կոռուպցիոն գործելակերպերի հնարավորությունները: Պայմանագրերևի կնքման բաց համակարգերը ունեն նաև կանխարգելիչ ազդեցություն, քանի որ հայտերի ներկայացման և պայմանագրերի կնքման գործընթացի տակավին թափանցիկությունը հետ է պահում պաշտոնատար անձանց հնարավոր խախտումներից։   

Տեղական մարմինները պետք է ապահովեն պետական գնումների մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության համապարփակ կառուցակարգեր, ինչպես նաև բողոքների և գանգատների լուծման համակարգ, ներառյալ արագ և լիակատար արձագանքի մեխանիզմներ: Իշխանությունները պետք է նաև վերահսկեն պայմանագրերի կատարման գործընթացը, մասնավորապես` դրանց ժամկետների երկարաձգման և ծախսերի ավելացման նախադեպերը` ապահովելու համար, որ պայմանագրերի իրականացման ընթացքում պայմանագի շահավետության և իրականացման որակի հենանիշները վտանգի տակ չեն հայտնվում։   

Պետական ​​գնումների գործընթացը կարգավորվում է հետևյալ միջազգային կոնվենցիաներով և չափանիշներով։

  • Տեղական և տարածքային մակարդակներում հանրային գնումները թափանցիկ դարձնելու վերաբերյալ Եվրոպայի խորհրդի Կոնգրեսի բանաձևը և հանձնարարականը և Հանրային գնումներում բարեվարքության բարձրացման ՏՀԶԿ-ի ստուգաթերթը ուղեցույց են հանդիսանում հանրային գնումների թափանցիկությունը բարձրացնելու և ազնիվ գորչծելակերպը խթանելու համար։
  • Պետական ​​գնումների վերաբերյալ խորհրդի ՏՀԶԿ-ի հանձնարարականը նպաստում է պետական ​​գնումների համակարգերի ռազմավարական և ամբողջական կիրառմանը պետական ​​բոլոր մակարդակներում և պետական հիմնարկներում։ Առցանց Պետական ​​գնումների գործիքակազմը տրամադրում է քաղաքականության գործիքներ, երկրի կոնկրետ օրինակներ, ինչպես նաև պետական ​​գնումների ցանկացած համակարգ գնահատելու ցուցիչներ։
  • Պետական ​​գնումների մասին ԱՀԿ համաձայնագիրը սահմանում է կանոններ, որոնք պահանջում են, որ պետական ​​գնումներում ապահովվեն բաց, արդար և թափանցիկ մրցակցության պայմաններ։
  • Պետական ​​գնումների մասին ԵՄ հանձնարարականը ապահովում է պետական ​​գնումներում գնի և որակի միջև համապատասխանությունը և երաշխավորում է ԵՄ թափանցիկության և մրցակցության սկզբունքների հպահպանումը։
  • ՈՒՆՍԻՏՐԱԼ-ի (ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողով) «Պետական ​​գնումների մասին» օրինակելի օրենքը իրավական ձևանմուշ է, որը հասանելի է իրենց ներքին շուկայի համար պետական ​​գնումների օրենսդրություն ներդնել կամ բարեփոխել ձգտող ազգային կառավարություններին։
  • Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԲ) էլեկտրոնային գնումների բարեփոխումների  ուղեցույցը տրամադրում է տեղեկատվություն և աջակցում է  ներպետական էլեկտրոնային գնումների բարեփոխումների նախագծման և իրականացմանը:
  • Բաց պայմանագրային տվյալների ստանդարտ (OCDS), որը տրամադրում է բաց տվյալների ստանդարտ՝ պայմանագրային գործընթացի բոլոր փուլերում վերաբերյալ կառուցվածքային տեղեկատվության հրապարակման համար՝ պլանավորումից մինչև իրականացում:
  • UNODC-ի (ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակ) ուղեցույց պետական գնումներում և հանրային ֆինանսների կառավարման հակակոռուպցիոն ձեռնարկը ներկայացնում է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի 9-րդ հոդվածի իրականացման  լավագույն փորձը:
  • Համաշխարհային բանկի տարեկան հաշվետվություններ Հենանիշային պետական գնումներ, որոնք գնահատում են տարբեր երկրներում պետական գնումների կարգավորման համակարգերը

Լավ փորձեր

ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ

Արտաքին աուդիտը հաշիվների և ֆինանսական տեղեկությունների կանոնավոր, անկախ ուսումնասիրությունն է պետական միջոցների պատշաճ և արդյունավետ օգտագործումն ապահովելու համար: Արտաքին աուդիտներն իրականացվում են երկրի համապատասխան օրենքների և կանոնների համաձայն՝ նպաստելու կառավարության հաշվետվողականությանը հասարակության առջև: Այն կարող է իրականացվել ոչ միայն ֆինանսական ոլորտում, այլև գնահատել կառավարության կատարողականն ու արդյունավետությունը իր իսկ նպատակների կամ ծրագրերի իրականացման ու ծառայությունների մատուցման համատեքստում:

Միջազգային ստանդարտներ

  • «Պետական ոլորտի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ» փաստաթղթի հիմնական թեման ազգային, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվապահական հաշվառումը, աուդիտը և ֆինանսական հաշվետվությունների ներկայացումն է: Այն վերաբերում է կառավարական գործակալություններին և այն հանրային խմբերին, որոնց նրանք ծառայում են:
  • Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային ստանդարտներ կայքէջը ներառում է մասնագիտական ստանդարտների ամբողջական հավաքածու և լավագույն գործելակերպի ուղենիշներ պետական ոլորտի աուդիտորների համար:
  • Արտաքին աուդիտին վերաբերող դրույթներ և կետեր ներառված են կոռուպցիայի դեմ պայքարի մասին մի շարք կոնվենցիաներում և ստանդարտներում:

Լավ փորձեր

Կուսակցությունների Ֆինանսավորումը

Կուսակցությունների և նախընտրական արշավների ֆինանսավորումը ժողովրդավարական գործընթացի անկապտելի բաղադրիչն է: Այն թույլ է տալիս ապահովել ընտրություններին քաղաքական աջակցությունը և մրցակցությունը:

Կուսակցությունների ֆինանսավորումը կարգավորող սկզբունքները ներառում են պետական ​​ֆինանսավորման բաշխման արդարացիության սկզբունքը, մասնավոր նվիրատվությունների չափի թափանցիկության և սահմանափակման խիստ կանոններ, քարոզարշավի ծախսերի շեմեր, ֆինանսավորման և ծախսերի լիակատար թափանցիկություն, անկախ ընտրական հանձնաժողովներ, քարոզարշավի ֆինանսավորման անկախ աուդիտ, սահմանված կանոնները խախտող թեկնածուների և կուսակցությունների նկատմամբ համաչափ պատժամիջոցների հետևողական կիրառում (օրինակ՝ տուգանքներ կամ ապագա նախընտրական արշավներում պետական ​​ֆինանսավորման նվազեցում):

Միջազգային ստանդարտներ

Քաղաքական քարոզարշավի ֆինանսավորման և ծախսերի հստակ կանոններն ու թափանցիկ հաշվետվությունները էական նշանակություն ունեն քաղաքական թեկնածուների, կուսակցությունների և պետական կառույցների նկատմամբ վստահություն պահպանելու համար: Կուսակցությունների անհավասար ֆինանսավորումը հանգեցնում է անարդար առավելության՝ ավելորդ լծակներ ստեղծելով հզոր նեղ շահերին, առաջացնում է ռիսկեր, որ քաղաքականությունը կծառայի նեղ մասնավոր շահերի, որոնք կգերակայեն հանրային շահին:

Հետևյալ միջազգային կոնվենցիաներն ու չափանիշները վերաբերում են կուսակցությունների ֆինանսավորմանը.


Լավ փորձեր

Քաղաքացիների մասնակցություն

«Հասարակական գործերի իրականացմանը մասնակցելու քաղաքացիների իրավունքը», ներառյալ տեղական մակարդակում, հստակ ամրագրված է Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայում, իսկ քաղաքացիների մասնակցությունը քաղաքականության մշակմանը Բաց կառավարման գործընկերության հիմքում է, որի մոտեցումը հիմնված է այն գաղափարի վրա, որ «քաղաքացիական հասարակության կազմակերպությունները կամ քաղաքացիների անմիջական ներգրավվածությունը կարևոր դեր ունեն կառավարությունների ձևավորման և վերահսկման գործում» ։ Եթե տեղական մարմինները խորհրդակցում և ներգրավում են քաղաքացիներին հանրային ծառայությունների նախագծման և գնահատման գործընթացում, դրանով նրանք ճանապարհ են հարթում քաղաքականության ավելի լավ արդյունքների, ինչպես նաև քաղաքացիների և կառավարության միջև ավելի մեծ փոխադարձ վստահության համար:

Քաղաքացիների մասնակցությունը ենթադրում է համագործակցություն մի շարք տեղական շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են քաղաքացիական հասարակության ակտիվիստները, լրագրողները, գիտնականները, գործարարները, տեղական համայնքները և ակտիվ քաղաքացիները: Կարևոր է, որ այն լինի ներառական՝ հաշվի առնելով ավելի լայն հասարակության, փորձագետների և ներկայացուցչական խմբերի, ներառյալ խոցելի և մարգինալացված անձանց, տեսակետները: Շահագրգիռ կողմերի ներգրավվածությունը պետք է նաև վերաբերի այն անձանց, ում կյանքի և շահերի վրա կազդի տվյալ որոշումների իրականացումը:  Այդ շահագրգիռ կողմերի բացահայտման համար հանրային խորհրդակցությունները պետք է սկսվեն նախքան գործի անցնելը կամ որոշման նախագծի ներկայացումը: Ավելի բաց խորհրդատվական գործընթացը նախատեսում է շահագրգիռ կողմերի հետ համատես խնդիրների, մարտահրավերներն և հնարավորությունների բացահայտում և քննարկում, որից հետո, նախքան վերջնական որոշում մշակելը, գնահատվում են քաղաքականության տարբեր սցենարները։

Մասնակցության մեխանիզմները կարելի է խմբավորել ըստ հետևյալ կատեգորիաների, որոնք արտացոլում են ներգրավվածության տարբեր մակարդակը.

  • հասարակության իրազեկում տեղական առաջնահերթությունների, կառավարության ծրագրերի մասին.
  • հանրության և (կամ) մարդկանց որոշակի խմբերի հետ հանրային քաղաքականության վերաբերյալ խորհրդակցությունների անցկացում, նրանց փորձի և գիտելիքների հավաքում.
  • համագործակցություն հասարակության և/կամ մարդկանց առանձին խմբերի հետ` տեղական խնդիրներին լուծումներ մշակելու համար (ներառյալ համատեղ արդյունքի ստեղծման գործընթացները, օրինակ՝ Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Գործողությունների ծրագրի պարտավորությունների ձևակերպումը)․
  • տեղական համայնքների ներգրավում որոշումների կայացման գործընթացներում` խորհրդակցական գործընթացների, քվեարկության (օրինակ` մասնակցային բյուջետավորման և հանրաքվեների) և որոշումների կայացման այլ գործիքների միջոցով:

 

Մասնակցության վերը նշված ձևերը իրականում, այլ ոչ թե ձևականորեն կիրառելու համար, անհրաժեշտ է ուժեղ քաղաքական կամք:

Քաղաքացիների մասնակցության իրականացման համար անհրաժեշտ են համապատասխան օրենքներ, կանոնակարգեր և ուղեցույցներ, որոնք կարգավորում են խորհրդակցությունների գործընթացը նոր քաղաքականության և օրենսդրության ձևավորման շուրջ: Ներառական քաղաքականություն մշակելու գործըթացը պետք է լինի արդյունավետ, և հասարակությունը պետք է լավ տեղեկացված լինի իր իրավունքների, հնարավորությունների և տեղական որոշումների կայացմանը մասնակցելու եղանակների մասին: Քաղաքականության մշակման գործընթացները պետք է նախօրոք հստակորեն ամրագրվեն, որպեսզի քաղաքացիներին և շահագրգիռ խմբերին հնարավորություն ընձեռվի նախապատրաստել իրենց կողմից ներկայացվող նյութերը և ելույթները: Անհրաժեշտ է հրապարակել քաղաքացիներին գործընթացներում ներգրավվելու հստակ ժամանակացույցեր, կարևորելով քաղաքացիների մասնակցությնունը, ընդ որում տեղական մարմինները պետք է ստեղծեն նրանց հետ, ովքեր ներկայացնում են քաղաքականության առաջարկություններ կամ խորհուրդներ: Տեղական մարմինները պետք է ապահովեն, որ շահագրգիռ կողմերի տեսակետներն ու դիրքորոշումները պատշաճ կերպով արտացոլվեն և հաշվի առնվեն քաղաքականությունը հաստատելիս, ինչպես նաև հստակ ներկայացվեն առաջարկներն ընդունելու կամ չընդունելու պատճառները: Այսպիսով, ներառական մոտեցումը երաշխավորում է քաղաքականությունների համարժեքությունը, ապացույցների վրա հիմնված լինելը, հաշվի են առնում միջոլորտային կարիքները և արձագանքում է հանրության պահանջներին:

Տեղական մարմինները պետք է աշխատանքի ընդունեն հանրային խորհրդակցությունների կառավարման գծով մասնագետների, որպեսզի ապահովեն քաղաքացիների հետ արագ և համապարփակ հետադարձ կապը։

Այդպիսի ներառական մոտեցումները երաշխավորում են տեղական մարմինների կողմից հանրային շահերն արտացոլող, բոլոր քաղաքացիների համար ընկալելի, լավ և նպատակային որոշումների կայացումը։ Հանրության հետ միասին, տեղական համայնքները կարող են կայուն ներուժ զարգացնել՝ իրենց մտահոգությունները բարձրաձայնելու, լուծումներ մշակելու և դրանց պատշաճ իրականացումը վերահսկելու համար, երաշխավորելով հանրային վստահությունը տեղական ծառայությունների մատուցման նկատմամբ:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ

Քաղաքականության հրապարակային մշակումը լայն տերմին է, որը նկարագրում է քաղաքականության մշակման թափանցիկ և մասնակցային գործընթացը: Այն քաղաքականության և որոշումների ընդունման եղանակ է, որը հիմնված է նորագույն վերլուծական գործիքների վրա և իր բնույթով պարբերական է: Քաղաքականության հրապարակային մշակման մեկ եղանակ գոյություն չունի: Տարբեր քաղաքական որոշումների դեպքում պահանջվում են տարբեր մոտեցումներ:

Միջազգային ստանդարտներ

Թեև չկան հատուկ բաց քաղաքականության ստանդարտներ, հետևյալ փաստաթղթերը  օգտակար մեկնարկային կետ են ապահովում։


Լավ փորձեր

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՈՒՄ

Մասնակցային բյուջետավորումը սկսվել է Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքից 1980-ականների վերջերին և տարածում է ստացել ամբողջ աշխարհում: Այն համայնքի անդամներին հնարավորություն է տալիս անմիջական ներդրում ունենալու պետական միջոցների ծախսման հարցում: Մասնակցային բյուջետավորումը մասնակցության, կրթության և քաղաքացիների իրավազորման հնարավորություններ է ստեղծում: Նաև կարող է խթանել թափանցիկությունը, ինչն իր հերթին ոչ արդյունավետ գործելակերպերը և կոռուպցիան նվազեցնելու հնարավորություն է ստեղծում:

Միջազգային ստանդարտներ

Չնայած մասնակցային բյուջետավորում կիրառելու համար կոնկրետ ստանդարտներ չկան, սակայն օգտակար ելակետ կարող են լինել հետևյալ փաստաթղթերը․


Լավ փորձեր

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հանրային խորհրդակցությունը ֆորմալ, հաճախ օրենքով պարտադիր ուժ ունեցող գործընթաց է, որի ժամանակ քաղաքացիները և այլ շահագրգիռ կողմեր իրենց տեսակետն են արտահայտում քաղաքականության մշակման գործընթացի առանցքային փուլերում: Խորհրդակցությունը կարող է կատարվել թե՛ առցանց և թե՛ կենդանի եղանակով կամ երկուսը միասին: Այն իրականացվում է հիմնականում հետևյալ նպատակներով՝ բարձրացնել արդյունավետությունը, մեծացնել թափանցիկությունը և ավելացնել հանրային մասնակցությունը կարևոր որոշումների ընդունման ժամանակ: Արդյունավետ և ժամանակին կատարվելու դեպքում հանրային խորհրդակցությունը կարող է որոշումների կայացման գործընթացի որակական խթան դառնալ, բարելավել համապատասխանությունը պահանջներին, նվազեցնել կիրարկման ծախսերը և նպաստել որոշումների ընդունման գործընթացների նկատմամբ հանրային վստահության աճին:

Միջազգային ստանդարտներ

Չնայած հանրային խորհրդակցություն իրականացնելու հատուկ ստանդարտներ չկան, սակայն օգտակար ելակետ կարող են դառնալ հետևյալ փաստաթղթերը․


Լավ փորձեր

ՀԱՆՐԱԳՐԵՐ

Հանրագրերը քաղաքացիներին հնարավորություն են տալիս հարցեր բարձրացնելու պետական ատյանների առջև: Հավաքված ստորագրությունների թիվը կարող է ցույց տալ, թե ինչ աջակցություն ունի բարձրացվող հարցը: Դրանք կա՛մ նպատակ ունեն բարձրացնելու տվյալ հարցի վարկանիշը, կա՛մ կարող են ուղղված լինել նաև որոշակի գործողություններ նախաձեռնելու պահանջին: Հանրագրեր նախաձեռնողները սովորաբար քաղաքացիական հասարակության կազմակերպություններն են, բայց դրանք աստիճանաբար ավելի շատ են ներկայացվում պաշտոնական, հաճախ նաև առցանց հարթակների միջոցով, որտեղ որոշակի ստորագրություններ հավաքած հանրագրերը ստանում են պաշտոնական արձագանք:

Միջազգային ստանդարտներ


Լավ փորձեր

ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐ

Էթիկայի և պետական հաշվետվողականության բացակայության պայմաններում կոռուպցիան և պետական դիրքի չարաշահումը կարող են տարածվել, ինչը խաթարում է խաղաղ, բարգավաճ և արդար հասարակության հիմքերը:

Կոռուպցիան ժողովրդավարության և օրենքի գերակայության հիմնական մարտահրավերներից է: Դրա արդյունքում ընդունվում են որոշումներ, և ռեսուրսները բաշխվում են այնպես, որը չի բխում հանրության շահերից, իսկ քաղաքական իշխանությունը կենտրոնանում է փոքրաթիվ մարդկանց ձեռքում: Դրա հետևանքով քաղաքական առաջնորդները և հաստատությունները կորցնում են լեգիտիմությունը և հանրային վստահությունը, ինչը նվազեցնում է կառավարելու նրանց կարողությունը:

Կոռուպցիայի հետևանքով տեղական և տարածաշրջանային մարմիններն իրենց պարտականությունները չեն կատարում արդյունավետ և արդյունքահեն եղանակով: Արդյունքում՝ որոշումներ են ընդունվում ոչ թե ընդհանուր հասարակության շահերի, այլ որոշում կայացնողի և նրա մտերիմների սեփական շահերի հիման վրա: Դրա հետևանքով պետական միջոցները վատնվում են, պայմանագրեր են կնքվում ավելի ցածրորակ ծառայություններ մատուցողների հետ, իսկ բյուջետային միջոցները ծախսվում են ոչ իրենց նպատակային նշանակությամբ: Վատագույն դեպքում՝ կոռուպցիան հնարավորություն է տալիս պետական պաշտոնյաներին անօրինական ճանապարհով ձեռք բերել գումարներ և ռեսուրսներ՝ հարստանալու նպատակով օգտագործելով իրենց դիրքն այն մարդկանց հաշվին, որոնց կոչված են ծառայել:

Կոռուպցիայի արդյունքում պետական պաշտոնյաների նշանակումը կարող է տեղի ունենալ հովանավորչության և ոչ թե արժանիքների հիման վրա, ինչը նշանակում է, որ տեղական և տարածաշրջանային մարմինները չեն կարող օգտվել ամենախելացի և լավագույն ունակություններ ունեցող մարդկանց ծառայություններից: Սա, իր հերթին, բերրի հող է նախապատրաստում կոռուպցիայի տարածման համար և էլ ավելի նվազեցնում վարչարարության արդյունավետությունը և արդյունքահենությունը:

Անարդյունավետ և ոչ արդյունքահեն կազմակերպությունները, որտեղ աշխատում են անձինք, որոնք հասել են իրենց դիրքին ոչ արժանիքների հիման վրա, հանգեցնում են ցածր որակի հանրային ծառայությունների և ենթակառուցվածքի՝ խաթարելով հանրային վստահությունը և պետական հաստատությունների լեգիտիմությունը: Այնուամենայնիվ, առավել կարևորն այն է, որ այս ամենը թանկ է նստում հասարակության վրա՝ հանգեցնելով, աղքատության, մահվան դեպքերի, հիվանդությունների և կյանքի հնարավորությունների սահմանափակման:

Ի վերջո՝ կոռուպցիան բացասաբար է անդրադառնում տնտեսական զարգացման վրա: Դրա արդյունքում պետական միջոցներն ուղղվում են դեպի ոչ մրցունակ, այլ ոչ թե նորարարական կամ առավել էժան ապրանքներ ու ծառայություններ առաջարկող բիզնեսներին: Ոչ մրցակցային շուկաները տեղական հանրային ծառայությունների և ենթակառուցվածքի որակի վրա կոռուպցիայի բացասական ազդեցության հետ մեկտեղ, նշանակում են, որ ընկերությունները զարգանալու համար ամուր հիմք չունեն (աշխատակազմ, անվտանգություն, ներդրում և այլն): Ի վերջո, սրա հետևանքով մասնավոր և միջազգային ներդրողները կարող են խուսափել որոշակի տարածքում ներդրում կատարելուց:

ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Կաշառքն անձնական օգուտի (օրինակ՝ նվեր, փոխառություն, պարգև, բարեհաճություն և այլն) խոստում, առաջարկ, ընդունում կամ խնդրանք է էթիկապես ոչ ճիշտ կամ անօրինական գործողության դիմաց: Կաշառքի հետևանքով ընդունվում են հանրային շահերից չբխող որոշումներ, որոնք նվազեցնում են հանրային վստահությունը հաստատությունների նկատմամբ և հանգեցնում անորակ հանրային ծառայությունների:

Միջազգային ստանդարտներ

Հետևյալ միջազգային կոնվենցիաները և ստանդարտներն առնչվում են կաշառքին․


Նախադեպային իրավունք

ՇԱՀԵՐԻ ԲԱԽՈՒՄ

Շահերի բախում առաջանում է, երբ անձը կարող է անձնական շահ հետապնդել պաշտոնական դիրք զբաղեցնելու ժամանակ ձեռնարկվող գործողություններից կամ ընդունվող որոշումներից: Շահերի բախումը՝ լինի այն իրական, ենթադրյալ թե պոտենցիալ, հանգեցնում է որոշումների, որոնք անարդար են և միտված են սեփական շահը առաջ տանելուն կամ ընկալվում են որպես այդպիսին: Նման իրավիճակը նվազեցնում է հանրային վստահությունը հաստատությունների նկատմամբ և հանգեցնում հասարակության համար վատագույն արդյունքների:

Միջազգային ստանդարտներ

 

Շահերի բախմանն են վերաբերում նաև հետևյալ միջազգային ստանդարտները և ուղենշային փաստաթղթերը․


Նախադեպային իրավունք

ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ

Խարդախությունը կեղծիքի օգտագործումն է անարդար կամ անօրինական օգուտ ստանալու համար: Այն հանգեցնում է կառավարության նկատմամբ հանրային վստահության կորստի և նվազեցնում կառավարության գործելու կարողությունը: Խարդախության հետևանքով հաճախ անհետանում են պետական միջոցները, ինչը բացասաբար է անդրադառնում հասարակությանը տրամադրվող ծառայությունների որակի և կառավարության՝ հանրության շահերից հանդես գալու կարողության վրա։

Միջազգային ստանդարտներ

Որպես կոռուպցիայի տեսակ՝ խարդախությունը ներառված է հետևյալ միջազգային ստանդարտներում և ուղենշային փաստաթղթերում․

ՇՈՐԹՈՒՄ

Շորթումը հարկադրանքի միջոցների կիրառումն է անհատից կամ հաստատությունից փող, ապրանքներ, ծառայություններ կամ որևէ այլ օգուտ ձեռք բերելու համար: Բացի տուժողին պատճառված վնասից՝ շորթումը նվազեցնում է հանրային վստահությունը կառավարության նկատմամբ և կարող է բացասաբար անդրադառնալ բիզնեսի զարգացման և տվյալ տարածքում կատարվող ներդրումների վրա:

Միջազգային ստանդարտներ

Որպես կոռուպցիայի տեսակ՝ շորթումը ներառված է հետևյալ միջազգային ստանդարտներում և ուղենշային փաստաթղթերում․


Նախադեպային իրավունք

ԿԼԻԵՆՏԵԼԻԶՄ

Հովանավորչությունն անձնական օգուտի (նվեր, փոխառություն, պարգև, բարեհաճություն, աշխատանք և այլն) խոստումն ու ընդունումն է քաղաքական աջակցության դիմաց: Այն հաճախ հիմնված է հովանավորի (օրինակ՝ քաղաքական առաջնորդի) և հաճախորդի (օրինակ՝ ընտրողի) միջև անհավասար հարաբերության վրա: Հովանավորչության արդյունքում ընդունվում են որոշումներ, որոնք արտացոլում են փոքրաթիվ մարդկանց մասնավոր շահերը և ոչ թե լայն հանրության շահը՝ հանգեցնելով անարդար և անազնիվ արդյունքների:

Միջազգային ստանդարտներ

Որպես կոռուպցիայի տեսակ՝ հովանավորչությունը ներառված է հետևյալ միջազգային ստանդարտներում և ուղենշային փաստաթղթերում․


Deprecated: html_entity_decode(): Passing null to parameter #1 ($string) of type string is deprecated in /home/alliance-beopen/public_html/theme/footer.php on line 24